ԿԸՀ-ն մինչ այս պահը որևէ դիմում-բողոք չի ստացել. Լիլիա Հակոբյան
«Մինչև քվեարկության օրը և այս պահին Երևանի քաղաքապետի ընտրությունների կազակերպման անցկացման շրջանակներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմում-բողոքներ չի ստացել»,- այս մասին հայտնեց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը։
Նա նշեց, որ ունեցել են բազմաթիվ հեռախոսազանգեր, դիմում-առաջարկներ, հարցումներ քաղաքացիներից, ինչպես նաև պաշտոնական էլեկտրոնային հասցեին բազաթիվ նամակներ։
«Մեկ դիմում ենք ունեցել թիվ չորս տարածքային ընտրական հանձնաժողովին ուղղված, որը վերաբերում է տեղամասային ընտրական հանձնաժողովներից մեկի աշխատանքներին և կազմակերպչական բնույթի խնդիրներին, որին անմիջապես լուծում է տրվել»,- հայտնեց նա։
Նրա խոսքով, ներկայացված հարցադրումների մեծ մասը վերաբերել է նրան, թե ինպես կարելի է քվեարկել հանրապետության տարածքից դուրս. «Պարզաբանում է տրվել քաղաքացիներին, որ ընտրական օրենսգիրքը հնարավորություն չի տալիս հանրապետության տարածքից բացակայող քաղաքացիներին ընտրելու, քանի որ հանրապետության տարածքից դուրս տեղամասեր չեն ձևավորվում, քաղաքացին պետք է լինի Երևանում, որպեսզի մասնակցի քվեարկությանը»։
Լիլիա Հակոբյանը հավելեց, որ բազմաթիվ հարցեր են ունեցել նաև ցուցակների ճշգրտման հետ կապված, ինչպես նաև, թե ի՞նչ փաստաթղթով պետք է քաղաքացին մասնակցի քվեարկությանը։
Հարակից հրապարակումներ`
- Բիչախչյանը պարզաբանում է. Քաղաքացին ինչ փաստաթղթով կարող է մասնակցել ՏԻՄ ընտրությանը
- Արմեն Սմբատյանը հիշեցնում է քվեարկության կարգն ու ձևը
- Բոլոր տեղամասերում կազմակերպվել է պատշաճ քվեարկություն. Տիգրան Մուկուչյան
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց