«Ռեֆորմիստներ» կուսակցությունը ցուցակում էլի մահացած մարդու տվյալ է գտել
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակից «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր Վահան Բաբայանը ընտրողների ցուցակում հերթական անգամ մահացած մարդու անուն է գտել։ Այս անգամ խոսքը վերաբերում է 6/32 ընտրատեղամասին։
«Պարզաբանում եմ մեր հայտարարությունը, որ որոշ տեղամասերում առկա են եղել մահացած մադկանց անուններ:
Այո տեղեր կան, որ եղել են անճշտություններ(օրինակ 8/16 )բայց առկա են տարածքներ, որ դեռ պարզաբնման կարիք կա (օրինակ 6/32 Մաջարյան Հարություն Խաչիկի ) և մինչ այս պահը 10/25 հանձնաժողովի նախագահը հրաժարվում է արձանագրել այն փաստը,որ մեր վստահված անձը տեսել է և լսել է քաղաքացու, ով հայտնել է մահացած մարդու անունը ցուցակում լինելու մասին: Սրանք պարզաբանեք նոր հայտարարեք,որ իմ տեղեկատվությունը չի համապատասխանում իրկանությանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Ոստիկանության անձնագրային վարչության պետ Մնացական Բիչախչյանն արձագանքել է՝ նշելով, որ ստուգմամբ հաստատվել է մահվան փաստը։
«Հարություն Խաչիկի Մաջարյանը մահացել է 2010 թ.։ Բնակչության պետական ռեգիստրին հասանելի չի եղել այդ ինֆորմացիան, որի պատճառով նրա անձնագիրը անվավեր չի ճանաչվել և հաշվառումից չի հանվել։
Հարազատները տեղեկացրել են, որ մինչ այժմ որևէ անգամ չեն դիմել և չեն տեղեկացրել, որ Հ.Մաջարյանը մահացած է։ Ըստ հարազատների, պատկերացում անգամ չեն կազմել, որ վերջինս հաշվառված է Աջափնյակ վարչական շրջանում, այլապես կստուգեին իրենց հասցեն և շուտ կտեղեկացնեին այդ մասին։
Այսօր քվեարկության ժամանակ են տեսել մահացած անձի տվյալը ցուցակում։
Տվյալը փոխանցվել է անձնագրային ծառայությանը, որի հիման վրա անձը կհանվի բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից։ Աջափնյակում հաշվառվել է 05.03.2010թ.-ին, մահացել է 5 օր հետո»,-նշել է ոստիկանության ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան