Քարզչության ընթացքում ամենաշատ գումար ունեցել է ԲՀԿ-ն, իսկ ամենաշատը ծախսել է «Իմ քայլը»
ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը լրագրողներին ներկայացրեց քարոզչության ֆինանսավորման նախընտրական հիմնադրամներ ներկայացված հայտարարգրերը։
Մինչ ֆինանսական տվյալները նշելը՝ նա ասաց, որ սրանք վերջնական տվյալները չեն և քաղաքական ուժերը երկրորդ հայտարարագիր պետք է ներկայցնեն, որտեղ և նշված կլինեն վերջնական տվյալները:
«ԲՀԿ մուծումները կազմել են 58 միլին 942 հազար դրամ, որից ծախսվել է 17 միլիոն 915 հազար 400 դրամ, «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքի մուծումները կազմել են 1 միլիոն 600 հազար դրամ, որից ծախսվել է մեկ միլիոն յոթ հազար դրամը, «Երկիր Ծիրանի» կուսակցություն մուծումները կազմել են երկու միլիոն 220 հազար դրամ, որից ծախսվել 172 հազար ութ հարյուր դրամը: «Ժառանգություն» կուսակցություն մուծումները կազմել է յոթ միլիոն դրամ, որից ծախսվել է վեց միլիոն 796 հազար 680 դրամը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն մուծումները կազմել 250 հազար դրամ , մնացորդը կազմում է 249 հազար 996, մնացորդը 4 դրամ, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի մուծումները կազմել է 40 միլիոն դրամ, որից ծախսվել 39 միլիոն 953 հազար 624դրամ, «Լույս» կուսակցությունների դաշինք մուծումները կազմել ութ միլիոն 280 հազար դրամ, որից ծախսվել է վեց միլիոն 266 հազար 275 դրամ, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն մուծումները կազմել է 2 միլիոն հարյուր հազար դրամ, որից ծախսվել է մեկ միլիոն 716 հազար 800 դրամ, «Ռեֆորմիստներ» կուսակցություններ մուծումները կազմել է 3 միլիոն 400 հազար դրամ, որից ծախսվել է 2 միլիոն 831 հազար 400 դրամ, «Օրիաց երկիր» կուսացություն մուծումները կազմել է 5 միլիոն 500 հազար դրամ, որից ծախսվել է հինգ միլիոն 441 հազար դրամը, «Երևանցիներ» կուսակցությունների դաշինք մուծումները և ծախսեր չեն կատարվել, շարժը կազմել է զրո, և Հայք (հայկազուններ) կուսակցությունում ևս շարժ առկա չէ»,- մանրամասնեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց