Մինչ այս պահը փոխարինվել է 5 տեխնիկական սարքավորում
Քվեարկության մեկնարկից մինչ այս պահը փոխարինվել է 5 տեխնիկական սարքավորում։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը։
«Դրանցից 4-ի խնդիրը կապված է եղել տպիչի փակիչի հետ, իսկ մեկը՝ փաստաթղթերը կարդալու հատվածի հետ։ Առկա են նաև այլ խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են ստանում աջակցման կենտրոնի մասնագետների կողմից»,- նշեց նա։
Նունե Հովաննիսյանը հայտնեց նաև, որ մինչև այս պահը ունեն նաև կարմիր ազդանշանի երեք դեպք, որոնք տեխնիկական բնույթ են կրում։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ն մինչ այս պահը որևէ դիմում-բողոք չի ստացել. Լիլիա Հակոբյան
- Բիչախչյանը պարզաբանում է. Քաղաքացին ինչ փաստաթղթով կարող է մասնակցել ՏԻՄ ընտրությանը
- Արմեն Սմբատյանը հիշեցնում է քվեարկության կարգն ու ձևը
- Բոլոր տեղամասերում կազմակերպվել է պատշաճ քվեարկություն. Տիգրան Մուկուչյան
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը