Դիզայները պոդիում է բարձրացրել երեք կուրծք ունեցող մոդելների
Երեք կուրծք ունեցող երկու մոդել մասնակցել են Միլանում նորաձևության շաբաթվա ընթացքում անցկացվող իտալական GCDS բրենդի ցուցադրությանը: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, աղջիկները գարուն-ամառ 2019 հավաքածուի մինի-շրջազգեստներ և կարճ նեոնային տոպեր են ներկայացրել:
Դիզայներները ոգեշնչվել են Փոլ Վերխովենի «Հիշել ամենը» ֆանտաստիկ մարտաֆիլմից և մոդելներին երրորդ՝ արհեստական կուրծք են ամրացրել, որը շոուի ժամանակ երևացել է հագուստի տակից: Ֆիլմի դրվագներից մեկում, որում նկարահանվել է նաև Առնոլդ Շվարցենեգերը, հայտնվում է մարսիացի-մարմնավաճառ երեք կրծքով, որի դերը խաղացել է ամերիկացի պարուհի և դերասանուհի Լիշիա Նաֆֆը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին