Դոնալդ Թրամփի դուստրը խոստովանել է, որ երազել է աստղագնաց դառնալ
ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, խոստովանել է, որ միշտ երազել է հասնել «իսկական, ոչ թե հեռուստատեսային աստղերին»։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։
«Կարծում եմ ՝ կարող եմ խոսել բոլորիս անունից։ Դուք մեզ ոգեշնչում եք։ Դուք կատարում եք իմ երազանքի աշխատանքը։ Ես միշտ ցանկացել եմ աստղագնաց դառնալ և լինել տիեզերքում։ Դուք իրականացնում եք իմ երազանքը»,- վիդեոկապի ժամանակ Միջազգային տիեզերական կայանի անձնակազմի անդամներին ասել է Թրամփը։
Նա նաև շփվել է NASA-ի ղեկավարության և կառույցի ինժեներների ղեկավարության ներքո ռոբոտաշինության ասպարեզում փորձ ձեռք բերող բարձր դասարանցիների հետ։