ՆԱՍԱ-ում պատմել են ճշմարտությունը Նիբիրու մոլորակի մասին
ՆԱՍԱ-ի գիտնականները հերքել են առեղծվածային Նիբիրու մոլորակի գոյության փաստը, որն, ըստ ուֆոլոգների, շուտով կբախվի Երկրին և կոչնչացնի ամեն կենդանի բան: kp.ru-ի հաղորդմամբ, ՆԱՍԱ-ի Լինդոն Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնի տնօրենի տեղակալ Մայքլ Հեսսն ասել է, որ իրականում Նիբիրուի գոյության մասին որևէ ապացույց չկա:
Նա նշել է, որ աստղագնացները հետազոտել են այդ առեղծվածային տիեզերական օբյեկտի գտնվելու վայրը, սակայն եկել են եզրակացության, որ նման մոլորակ գոյություն չունի: Բացի այդ, նա հիշեցրել է, որ ՆԱՍԱ-ն մշտապես հետևում է, որ Երկիրը չենթարկվի որևէ սպառնալիքի տիեզերքից: