Ռուսաստանը չի սիրում ՆԱՏՕ-ն. Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը չի սիրում դաշինքը։ Այս մասին հայտնում է «Ռաշա թըդեյը»։
«Կարծում եմ՝ Ռուսաստանը չի սիրում ՆԱՏՕ-ն։ Իհարկ, նրանք համաձայն չեն մեզ հետ, դիրքորոշումն այդպիսին է։ Նրանք մեծ հաջողություն կհամարեին, եթե կարողանային բաժանել մեզ»,- ասել է դաշինքի ղեկավարը։
Նա նաև նշել է, որ որոշ տարաձայնություններ է տեսնում դաշնակիցների միջև, ընդ որում ոչ միայն այնպիսինները, որոնք նախաձեռնվում են Ռուսաստանի կողմից, այլ նաև՝ ուրիշ պատճառներով։
Ավելի վաղ Սթոլթենբերգը հայտարարել էր, որ Ուկրաինայի՝ դաշինք մուտք գործելու հարցում ՆԱՏՕ-ն չի հարցնելու Ռուսաստանի թույլտվությունը։