Աշխարհի ամենաթանկ կոշիկը
Աշխարհում ամենաթանկ Passion Diamond Shoes կոշիկն այսօր ցուցադրվելու է Դուբայում՝ Burj Al Arab յոթաստղանի հյուրանոցում։ Հեղինակն են՝ Jada Dubai և Passion Jewellers ապրանքանիշները։
Լենտա.ռու կայքը, հղում անելով The National-ին, գրում է, որ բարակ կրունկով, սուր ծայրով կոշիկը պատրաստված է իսկական ոսկուց և զարդարված է 15 կարատանի ադամանդներով, եզրերը՝ 236 մանր ադամանդով։
«Մենք ցանկացել ենք իսկապես ստեղծել եզակի օրինակ»,- ասել է Jada Dubai-ի հիմնադիներից Մարիա Մաջարին։
Passion Diamond Shoes կոշիկն առաջարակվելու է 50 ընտրված հյուրի 17 միլիոն դոլարով։
2017 թվականին Sotheby's-ը Ժնևում վաճառել էր ականջօղ, որն ամենաթանկն էր աշխարհում։ Զարդի համար վճարել էին 57 միլիոն դոլար։