Ոստիկանության աշխատանքում քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքը բացառվելու է. Վալերիյ Օսիպյան
Սեպտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հերթական անգամ ընդունել է քաղացիներին, որոնք իրենց դիմումները, բողոքներն ու առաջարկությունները ներկայացնելուց առաջ ոստիկանության պետին շնորհակալություն են հայտնել վերջին ամիսներին համակարգի կատարած աշխատանքի համար՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումից մինչև Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպում։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ինչպես միշտ, ընդունելության եկած քաղաքացիներին հուզող հարցերը և՛ ոստիկանության իրավասության շրջանակում էին, և՛ դրանից դուրս։ Որոշ անձինք, իրենց ներկայացնելով, տուժել են նախկինում կատարված հանցագործություններից, տարբեր ոլորտներում ոտնահարվել են նրանց իրավունքներն ու օրինական շահերը, ունեն կենցաղային խնդիրներ, քաղաքացիներից մեկն անգամ խնդրում էր գործնական քայլեր ձեռնարկել տարիներ առաջ անհետ կորած որդուն հայտնաբերելու ուղղությամբ։
Ոստիկանության իրավասությանը վերաբերվող խնդիրները Վալերիյ Օսիպյանը տեղում քննարկել է՝ գտնելով և առաջարկելով լուծումներ։ Հատուկ դեպքերով ոստիկանության պետը հանձնարարել է ուսումնասիրել բողոքները և օրենքով սահմանված կարգով, պատշաճ լուծում տալ հարցերին՝ արդյունքների մասին քաղաքացիներին պարտադիր տեղեկացնելով։
Ոստիկանության իրավասությանը չվերաբերող խնդիրները ևս բազմաբնույթ են եղելև առնչվել են տարբեր գերատեսչությունների գործառույթներին։ Ոստիկանության պետը պատրաստակամություն է հայտնել աջակցել նրանց՝ ոչ միայն առարկայական քննարկելով կամ ուղղորդելով, այլև գործնական քայլերով։ Քաղաքացիներից ոմանց, Վալերիյ Օսիպյանը հավաստիացրել է, որ, պայմանավորված նրանց խնդիրներով, պատրաստ է նորից ընդունել՝ արված աշխատանքները քննարկելու և խնդիրների լուծման ավելի օպտիմալ տարբերակ գտնելու նպատակով։
«Օրենքի առաջ հավասար են բոլորը, և ոստիկանության աշխատանքում քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքը բացառվելու է» ,- բոլորին վստահեցրել է Վալերիյ Օսիպյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ