Սոցկայքերի օգտատերերին ծիծաղեցրել է Թրամփի և Պորոշենկոյի միանման կոստյումը
Սոցիալական կայքերի օգտատերերին ծիծաղեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի լուսանկարը, որտեղ նրանք նույն կոստյումով են։ iz.ru-ի հաղորդմամբ, լուսանկարը հրապարակել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղարը։
Լուսանկարում երկրի ղեկավարներն իրենց կանանց հետ են։ Իրականում տղամարդկանց ոճը շատ նման է իրար՝ սև կոստյում, սպիտակ վերնաշապիկ և կարմիր փողկապ։
Լուսանկարի տակ մամուլի քարտուղարը գրել է, որ նույնիսկ դրեսս-կոդն է խորհրդանշում «ռազմավարական գործընկերների» ընդհանուր դիրքորոշումը։ Բայց մյուս օգտատերերը չեն գնահատել ոճերի նման համընկնումը։
Ուկրաինացի հաղորդավարուհի Նադեժդա Սասսը գրել է. «Երբ ամեն ինչում փորձում ես ընդօրինակել շեֆին, բայց դեռ չի սովորել ժպտալ ինչպես նա»։ Քաղաքագետ Դմիտրի Կորնեյչուկը գրել է, որ Ուկրաինայի նախագահը մոռացել է կնոջը հագցնել Մելանիա Թրամփի նման։
Коли навіть дрескод символізує єдність позицій стратегічних партнерів pic.twitter.com/1SfcwRAAYW
— Svyatoslav Tsegolko (@STsegolko) September 26, 2018
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին