McDonald's-ը հրաժարվում է արհեստական կոնսերվատնտներով բուրգերից
Արագ սննդի ամերիկյան McDonald's ցանցը հայտարարել է, որ իրենց ճաշացանկի դասական բուրգերն այլևս արհեստական կոնսերվանտներ չեն պարունակելու: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ընկերության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ այս փոփոխությունները վերաբերում են ԱՄՆ-ի 14 հազար ռեստորանների 7 տեսակ բուրգերին: Արհեստական կոնսերվանտները բացակայում են նաև սոուսից, հացիկներից և պանրից:
Ըստ աղբյուրի՝ արհեստական հավելումներ պարունակում են միայն մարինադացված վարունգները, որոնցից սպառողները կարող են հրաժարվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին