ԱԱԾ տնօրենի ընտանիքը Հայաստանում է
ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը հերքում է մամուլում այսօր հրապարակված լուրերը։ Panorama.am-ի հետ զրույցում նա նշեց, տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ընտանիքի անդամնեը գտնվում են Հայաստանում։
Հիշեցնենք, թերթերից մեկն այսօր գրել էր. «Ըստ որոշ տեղեկությունների, արդեն մի քանի ամիս է Արթուր Վանեցյանն իր ընտանիքը, երեխաներին երկրից դուրս է հանել՝ չեզոքացնելու համար նրանց սպառնացող վտանգը»։
Սեպտեմբերի 11-ին՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային գաղտնալսած խոսակցության տարածման օրը հրավիրած ասուլիսում Վանեցյանը մասնավորապես ասել էր, որ որ սպառնալիքներ է ստանում իր և իր ընտանիքի հետ կապված.
«Փորձ է արվում լռեցնել, վախեցնել, նենց անել, որ մեզ հանեն էս պրոցեսի մեջից, որովհետև շատ լավ տեսում եք, որ չիջեցելով մյուս իրավապահների արած աշխատանքը՝ այսօր ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն քննում են առավել աղմկոտ գործերը և գործ ունեն առավել վտանգավոր մարդկանց ու խմբերի հետ: Էդ մարդիկ ունեն ահռելի ունեցվածքներ։ Եթե թվում է, թե թիկնազորով շրջելով ինքնահաստատվում ենք՝ չարաչար սխալվում եք: Առհասարակ ես չեմ ուզում թիկնազորով գնալ, շրջել որևէ տեղ, ընտանիքիս հետ, ընկերներիս հետ չշփվել, բայց վերջին շրջանում, ցավոք սրտի, չեմ կարողանում այդ ամեն ինչն անել, անգամ իմ երեխաները այսօր չեն կարողանում դուրս գալ փողոց և շփվել իրենց հասակակիցների և ընկերների հետ: Կողքից թվում է, թե մենք ինչ-որ ռոմանտիկայի մեջ ենք, նման բան չկա: Մենք գործ ունենք լուրջ հանցագործությունների հետ և գործ ունենք մարդկանց հետ, որոնք պատրաստ են անել ամեն ինչ, պատրաստ են գնալ ամեն քայլի»։
Հարակից հրապարակումներ`
- «Իրատես». Վանեցյանն անհանգստացած է
- «Հրապարակ». Արթուր Վանեցյանն առաջիկայում կտեղափոխվի կառավարական ամառանոց
- Վանեցյան. Պարզվեց՝ միջոցներն արդյունավետ չեն
- Վանեցյան. Մեզ չի խանգարելու ոչ մի բան