Երեկ քննարկված նախագծերն այսօր ԱԺ-ն ընդունեց
Երկու ժամ շարունակ չկայանալուց հետո այսօր ԱԺ նիստը վերսկսվեց: Գրանցվեց 57 պատգամավոր։
Խորհրդարանականները քվեարկեցին երեկ քննարկված 5 օրենքների նախագծերը:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «ՀՀ հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Կողմ քվեարկեց 59 պատգամավոր:
Խորհրդարանը 59 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին էլ կողմ քվեարկեց 59 պատգամավոր:
57 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից հեղինակած «ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդ ամների թիվը սահմանելու մասին» նախագիծն էլ ընդունվեց 60 կողմ ձայներով։
Հանձնաժողովի անդամները կլինեն 11-ը՝ 5 անդամ ՀՀԿ-ից, 3-ը՝ ԲՀԿ-ից, 2-ը՝ Ելքից և 1 պատգամավոր ՀՅԴ-ից:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ կրկին կհանդիպեն ժամը 16:30-ին՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Ստեղծվել է գազի գնագոյացման ուսումնասիրության հետ կապված աշխատանքային խումբ. Շուշան Սարդարյան
- Փորձ է արվում կասեցնել խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու պրոցեդուրան. Էդմոն Մարուքյան
- Կառավարության դիրքորոշումը նախագծի նկատմամբ բացասական է. Արթուր Հովհաննիսյան
- Քննիչ հանձնաժողով ներկայանալու պարտականությունը կպահպանվի նաև պաշտոնից ազատվելուց հետո. Հովհաննիսյան