«Կլոն» սերիալի դերասանուհին բարեգործական նպատակներով մերկ լուսանկարվել է
Բրազիլացի դերասանուհի Ջիովաննա Անտոնելին մերկ լուսանկարվել է բարեգործական նպատակներով։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, լուսանկարը հրապարակել է Instagram-ի էջում։
Նկարում նրա մարմինը ծածկված է վարդագույն ներկով և փայլերով։ Ակցիան «Վարդագույնի ուժը» արշավի մի մասն է, որն ուղղված է քաղցկեղի դեմ պայքարին։
«Այնքան քիչ բան է հարկավոր, որպեսզի օգնենք իրար։ Այնքան քիչ»,- գրել է նա։
Դերասանուհու խոսքով, նա թողարկել է մարզաշապիկներ և բաժակներ, վաճառքից ստացված հասույթը տրվելու է օնկոլոգիայի ոլորտում ուսումնասիրություններին։
Ջիովաննա Անտոնելին հայտնի է իր դերերով «Արևադարձուհին», «Ընտանեկան կապեր», «Կլոն» և այլ հեռուստասերիալներում։