Պենտագոնը Ռուսաստանին մեղադրել է անպատասխանատվության մեջ
Ռուսաստանի կողմից Սիրիային զենիթահրթիեռային C-300 համակարգեր փոխանցելը Պենտագոնն անպատասխանատու արարք է որակել։ Ամերիկյան պաշտպանական գերատեսչության հայտարարությունը, «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, մեջբերել է CNN-ի լրագրող Ռայան Բրաունը։
Նշենք, որ C-300 համակարգերի տրամադրման գործընթացն ավարտվել է հոկտեմբերի 1-ին։ Հատկացվել է 49 միավոր տեխնիկա։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով, զենքն անհրաժեշտ է Սիրիայում ռուս զինվորականների անվտանգության բարձրացման համար։
Դամասկոսին արդիական հակաօդային պաշտպանության միջոցների տրամադրման մասին հայտարարվել էր սեպտեմբերի 18-ին ռուսական Իլ-20-ի հետ տեղի ունեցած միջադեպից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսական Իլ-20-ը խոցվել է Սիրիայի ՀՕՊ-ի կողմից
- Ռուսական Իլ-20-ը՝ 14 զինվորականներով անհետացել է Սիրիայի ափերին
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան