Նեթանյահուի կնոջը դատում են խարդախության համար
Իսրայելում սկսվել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի կնոջ՝ Սառայի դատավարությունը, որը կասկածվում է բյուջետային միջոցների ոչ նպատակային օգտագործման համար։
Գազետա.ռու կայքը, հղում անելով The Times of Israel-ին, գրում է, որ մեկ այլ գործող անձ է համարվում Երուսաղեմում վարչապետի գրասենյակի տնտեսվարի նախկին տեղակալ Էզրա Սեիդոֆֆը։ Քննության վարկածով, նա և Նեթանյահուի կինը ծախսել են շուրջ 100 հազար դոլար ուտելիք պատվիրելու համար, չնայած գերատեսչությունում սեփական խոհարարի առկայությանը։
Սառա Նեթանյահուն ժխտում է իր մեղավորությունը։ Նրա խոսքով, ինքը դարձել է «թշնամական» ԶԼՄ-ների կողմից տարվող «վհուկների քաղաքական որսի» զոհ։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց