Չինաստանը դաշնամուրի վրա կոլեկտիվ նվագելու նոր ռեկորդ է սահմանել
Չինաստանի Ուցյան գավառի դաշնակահարները գերազանցել են դաշնամուրի վրա միաժամանակ կոլեկտիվ նվագելու Գինեսի գրքի նախկին ռեկորդը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, պրոֆեսիոնալներն ու սիրողները միաժամանակ նվագել են 666 դաշնամուրի վրա: Միջոցառումը կայացել է կույր երեխաների նվիրված բարեգործական խոշոր ակցիայի շրջանակներում: Հաջողվել է հավաքել ավելի քան 50 միլիոն յուան՝ 7,3 միլիոն դոլար:
Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցչի խոսքով, չինացի երաժիշտները գերազանցել են նախկին նմանատիպ ռեկորդը, որը սահմանվել էր 2007 թվականին հարավկորեացիների կողմից, որոնք միաժամանակ նվագել էին 555 դաշնամուրի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց