Քիմ Քարդաշյանը՝ նախքան պլաստիկ վիրահատությունը
Ամերիկյան հեռուստաստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը երկրպագուներին ցույց է տվել իր արտաքին տեսքը, երբ դեռ դեռահաս էր։ Լուսանկարը նա տեղադրել է Ինսթագրամի իր էջում։ Լուսանկարում Քարդաշյանը 13 տարեկան է, պատռված ջինսե տաբատով նստած է մեքենայի վարորդի նստատեղին։
«90-ականներ։ Միայն ես և իմ փեյջերը, նստած եմ ծնողներիս մեքենայի մեջ և պատկերացնում եմ, որ մեքենա վարել գիտեմ։ Ես 13 տարեկան եմ»,- գրել է 37-ամյա հեռուստաաստղը։
Լենտա.ռու-ն գրում է, որ օգտատերերին դուր է եկել Քարդաշյանի մանկական բնական դեմքը։
«Ավելի գեղեցիկ, քան այժմ։ Բնական գեղեցկություն։ Իսկ այժմ՝ ամբողջությամբ բոտեքս և վիրահատություն»,- գրել է օգտատերերից մեկը։
«Այն ժամանակ եղել է մաքուր և անմեղ։ Հիմա դա այնքան է քեզ պակասում»,- համաձայնվել են մյուսները։
Սա առաջին դեպքը չէ, որ Քիմ Քարդաշյանը անցյալից լուսանկարներ է հրապարակել։ Սեպտեմբերին հրապարակել էր դպրոցական տարիքից լուսանկարներ։
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկներն արգելել են Քիմ Քարդաշյանին սելֆի անել
- Քիմ Քարդաշյանի տարօրինակ դիրքը ծիծաղեցրել է համացանցի օգտատերերին
- Քիմ Քարդաշյանի իրական քաշը
- Քիմ Քարդաշյան ոճի կիպ շորտերը համացանցում աժիոտաժ են առաջացրել