Միլսը Հայաստանի ներքին քաղաքականության, Արցախի ու վարչապետին նվիրած գրքի մասին
«Խորհրդարանական ընտրությունների օրը Հայաստանի կառավարությունը, կուսակցությունները և ժողովուրդը պետք է որոշեն»,- ՀՀ-ում դիվանագիտական գործունեությունն ամփոփող միջոցառման մեկնարկից առաջ լրագրողների հետ ճապազրույցում ասաց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով Հայաստանի ներքին քաղաքականության վերաբերող հարցին։
Նա շեշտեց, որ իրենք դեսպանությունում շարունակում են ուշադիր հետևել Հայաստանի ներքին զարգացումներին։
«Հոկտեմբերի 2-ին, ինչպես բոլորը մենք նույնպես հետևում էինք և ուրախալի էր, որ իրավիաճակը խաղաղ ու առանց բռնությունների հանգուցալուծվեց։ Հայաստանի բոլոր բարեկամները, այնպես էլ ԱՄՆ-ն ցանկանում է, որ ընտրությունները լինեն ազատ և արդարացի: Դրանց նկատմամբ լինի վստահություն, բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ուենան պատրաստվել և մասնակցել ընտրություններին, վստահություն լինի գործընթացների նկատամամբ, արդյունքում ձևավորվի խորհրդարան, որում կլինի ընդդիմություն և կայուն մեծամասնություն»,- նշեց դեսպանը։
Նա ասաց, որ տարբեր կողմերի հետ խոսակացությունների ժամանակ իր համար պարզ է դարձել, որ բոլորը ցանկանում են միմյանց հետ ընդհանուր փոխզիջումների գալ, որն իր հետ կբերի կայունություն:
Լրագրողների հարցին՝ «թե ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփը Հայաստանի անկախության օրվան նվիրված ուղերձում նշել էր, որ առաջիկա ամիսներին ի հայտ կգան հնարավորություններ Արցախի հարցի լուծման համար, ինչ է սա նշանակում և որոնք են նման հայտարարության հիմքերը», Միլսը պատասխանեց. «Երկու երկրների նախագահներին ուղղված որևէ գաղտնի, թաքնված ուղերձ չկա Թրամփի կողմից։ Մենք քաղաքական զարգացումներ ենք տեսել երկու երկներում վերջին շրջանում, անցած տարի ընտրություններ էին Ադրեբջանում և այս տարի մայսին այս դրամատիկ փոփոխությունները Հայաստաում: Նախագահի ուղերձի այս խոսքերը կարծես վերբերում են նրան, որ երկու երկներում էլ կան նորովի լիցքեր, տրամադրվածություններ, որոնք կարող են օգնել և խթանել՝ նոր լուծումներ գտնելուն, դա հույսի և ակնալիքի դրսևորում է»:
Մեկ այլ հարցի՝ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ջոն Ադամսի գիրքը նվիրելով ի՞նչ ուղրձ է դրել դրանում՝ դեսպանը պատասխանեց. «Ուղերձը շատ բարդ է ու գաղտնի չէ, շատ ու շատ բաներով վարչապետն ինձ հիշեցնում Ադամսին, որը մեր հիմնադիր հայրերից մեկն էր և դարձավ մեր երկորդ նախագահը: Պարոն Ադամսն էլ վարչապետի նման առաջնորդում էր մարդկանց, ովքեր ցանկնւունում էին փոփոխություններ ու ժողովդավարություն տեսենել երկրում: Ադամսը, լինելով հռչակագրի ստորագրողներից մեկը, իր ողջ կյանքը ապրեց, որպեսզի ժողովրդի կամքը մշտապես լսելի լինի»։
Միլսի խոսքով՝ մակագրության մեջ մեջբերել է Ադամսի խոսքերը, որ հեղափոխությունը ԱՄՆ-ում չի եղել փողոցներում, այլ եղել է մարդկանց մտքում, մարդկանց մեջ և նրանք կարողացել են իրար լսել:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ