Քաղաքական 22:21 10/10/2018 Աշխարհում

Կարևոր զեկույց ԵԽԽՎ-ում․ ՄԱԿ-ն ու ԵԽ-ն պետք է մուտք ունենան «մոխրագույն տարածքներ»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվում է գերմանացի պատգամավոր Ֆրենկ Շվաբեի զեկույցը՝ «Եվրոպայի խորհրդի  ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմինների կողմից անսահմանափակ մուտք անդամ երկրներ՝ ներառյալ «մոխրագույն տարածքներ»» (grey zones)։

Այս զեկույցը կարևոր կարող է լինել հակամարտությունների գոտիների համար, որոնցից է նաև Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան, Օսեթիան, Մերձդնեստրը, նաև՝ Ղրիմը։

Զեկույցում մտահոգություն է արտահայտվում, որ պետությունները չեն համագործակցում մարդու իրավունքների միջազգային մոնիտորինգային մեխանիզմների հետ ու կոչ են անում լիարժեք համագործակցության։

Զեկուցողը նշեց, որ մարդու իրավունքների մոնիտորինգի մարմինների գործունեությունը դե-ֆակտո իշխանությունների տարածքում չի նշանակում, որ այն ճանաչում է այդ իշխանությունների լեգիտիմությունը։ Մոնիտորնգային մարմինները պետք է միայն ուսումնասիրեն տարածքում բնակիչների իրավունքների հարգման հետ կապված հարցերը։

Պատգամավոր Շենախը ևս համակարծիք էր, որ ՄԱԿ-ը, ԵԽ-ն ու ԵԱՀԿ-ն պետք է մուտք ունենան «մոխրագույն տարածքներ»՝ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված։

Ադրբեջանի պատգամավոր Ասիմ Մոլազադեն այս զեկույցը համարում է նախկին Սովետական միության անդամների տարածքային ամբողջականության խախտում ու այն համարում  տարածքի իշխանությունների լեգետիմացիա։ Մոլազադեն կոչ արեց ԵԽ-ին հարգել անդամ երկրների տարածքային ամբողջականությունը, նշելով, թե կան այլ տարբեր մեխանիզմներ մարդու իրավունքները պաշտպանության համար։

Պատգամավոր Օլյոնա Սոտնիկ ևս համաձայն էր, որ այդ տարածքներում ապրող մարդկանց իրավունքները կարիք ունեն պաշտպանության ու այդ մարդիկ պետք է ունենան գոնե հույս, որ կան ինստիտուտներ, որ կարող են օգնել ու միջամտել իրենց իրավունքների պաշտպանության հարցում։

Ելույթ ունեցավ նաև ՀՀ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանն ու ողջունեց զեկույցը։ Ֆարմանյանը նշեց, որ մարդու իրավուքնները համընդհանուր են ու չպետք է լինի որևէ տարածք կամ երկիր, անկախ իր քաղաքական կարգավիճակից, որտեղ մարդու իրավունքները մոնիտորինգի չեն ենթարկվում ու չեն գնահատվում։ Մարդու իրավունքների հարցու չպետք է լինեն մոռացված տարածքներ Եվրոպայի խորհրդի տարածքում։ Ֆարմանյանը նշեց, որ դեռևս չճանաչված Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մշտապես պատրաստականություն են հայտնել համագործակցելու։

ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը իր ելույթում նշեց,  որ կան «մոխրագույն գոտիներ», բայց չկան «մոխրագույն մարդ արարածներ»։ Մարդիկ հավասար են ու նրանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները պետք է պաշտպանված լինեն։

Ելույթ ունեցողների մեծ մասը կողմ է արտահայտվում «մոխրագույն տարածքներում» մարդու իրավունքների պաշտպանությանն ու ՄԱԿ-ի ու ԵԽ մոնիտորինգային կառույցների կողմից այդ տարածքներ անսահմանափակ մուտքին, իհարկե, բացառությամբ Ադրբեջանի պատվիրակների։

Ադրբեջանի պատվիրակ Սևինջ Ֆատալիևան իր ելույթում անդրադարձավ նաև Աննա Հակոբյանի, այլ երկրներից կանանց Ղարաբաղ այցին, որն իրականացվել է «խաղաղության դիվանագիտական» նպատակներով։ Այս ձևով խաղաղություն չի կարող հաստատվել, սա ոչ այլ ինչ է, քան սադրանք։

Զեկույցը դրվեց քվեարկության ու ընդունվեց 39 կողմ, 6 դեմ ձայներով։

Նշենք, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը վերջին տարիներին բազմիցս  հայտարարել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան պետք է տարածվի բոլոր տարածքների վրա՝  նաև հակամարտությունների գոտիների բնակչության իրավունքների պաշտպանության համար։

(լուսանկարում՝ Ֆրենկ Շվաբե)



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:45
Ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 42 միլիոն դրամ յուրացնելու մեղադրանքով հետախուզվող կնոջը
Նախնական տվյալներով՝ 38-ամյա Հարությունյանը զբաղեցրել է Եղեգնաձորում գործող բանկերից մեկի ղեկավարի պաշտոնը։
Աղբյուր` Panorama.am
20:43
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Աղբյուր` Panorama.am
20:30
Սիրիայում ցրտից 15 երեխա է մահացել
Սիրիայի հարավ-արևմուտքում և արևելքում սաստիկ ցուրտ պայմաններում մահացել է առնվազն 15 երեխա։ Ռիա նովոստիի հաղորդմամբ,  նշված է...
Աղբյուր` Panorama.am
20:23
Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ
Ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի շուրջ:
Աղբյուր` Panorama.am
20:21
Երկլեզու Մակեդոնիա
Ազգայնականների կարծիքով, սա մակեդոնական պետությանը հասցված հերթական հարվածն է։
Աղբյուր` Panorama.am
20:19
Գործադիր իշխանության կողմից պատվեր կա, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ. Ալումյան
«Կալանավորումը պետք է կիրառվի այն ժամանակ, երբ առկա են կալանավորման հիմքերը և պայմանները»,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am
20:16
Կարբիի՝ դանակահարության և կրակոցների հետքերով
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 6 անձի, որոնցից 5-ը Կարբիի բնակիչ են, 1-ը՝ Երևանի։
Աղբյուր` Panorama.am
20:12
Ազարենկոն ասուլիսի ժամանակ արտասվել է
Բելառուս թենիսիստուհի Վիկտորյա Ազարենկոն մեկնաբանել է իր պարտությունն Ավստրալիայի Բաց առաջնության մեկնարկում: Թենիսիստուհին չէր կարողացել...
Աղբյուր` Panorama.am
20:03
Պորտուգալական «Lello»-ն՝ 113 տարեկան է
Աշխարհի ամենագեղեցիկ գրախանութներից մեկը ` պորտուգալական  «Lello»-ն  նշում է հիմնադրման  113-ամյակը: Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը հետաձգվեց
վաղը կներկայացվեն Մարտի 1-ին առնչվող տեսանյութեր
Աղբյուր` Panorama.am
19:56
ՏԻՄ ընտրություններում պետք է ստեղծենք հավասար հնարավորություններով մրցակցային դաշտ. Պապիկյան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր տարեմուտի առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել։
Աղբյուր` Panorama.am
19:53
«Արարատ-Արմենիայի» դարպասապահ. «Իմ խաղաոճը նման է Իկեր Կասիլյասի ոճին»
«Արարատ-Արմենիայի» դարպասապահ Ստեֆան Չուպիչն ակումբի լրատվության բաժնի հետ զրույցում խոսել է նոր թիմ տեղափոխվելու, թիմակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հասարակությունը պետք է իմանա՝ ինչ չափանիշներով է կոնկրետ անձին ներում շնորհվել. Արփինե Հովհաննիսյան
«Ասվածը ամենևին չի նշանակում, որ ներման ողջ գործընթացը պետք է լինի հրապարակային»,- գրել է նա։
Աղբյուր` Panorama.am
19:42
Թրամփ. Միայն պատը կաշխատի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հոնդուրասից  միգրանտների նոր քարավանի մասին տեղեկատվության ֆոնին հայտարարել է, որ միայն պատը կարող է նրանց...
Աղբյուր` Panorama.am
19:32
Դատախազի բնակարանի գողության փորձի դեպքով ձերբակալվածներից երկուսը դատարանից փախել են
Դատախազի բնակարանի գողության փորձի դեպքով ձերբակալվածներից երկուսը դատարանից փախել են
Աղբյուր` Panorama.am
19:21
Հայ գեղասահորդները հանդես կգան Եվրոպայի առաջնության մենասահքերում
Հայաստանի գեղասահորդների համար հունվարի օրացուցային գրաֆիկում միջազգային երկու մրցաշար է նախատեսված: Մեկն արդեն անցկացվել է Լեհաստանում:...
Աղբյուր` Panorama.am
19:15
Արտամետ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման և կեղծիքի համար
Նախաքննության ընթացքում համայնքի ղեկավարի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 2 853 000 ՀՀ դրամը:
Աղբյուր` Panorama.am
19:12
Քննարկվել են սնանկության դատարանի գործունեության կազմակերպման հարցեր
Հունվարի 15-ին Բարձրագույն դատական խորհուրդը՝ Խորհրդի նախագահի գլխավորությամբ, հրավիրել է խորհրդակցություն։
Աղբյուր` Panorama.am
19:04
Բախումներ թույլ չտալու համար ոստիկաններն իրականացնում են ամենօրյա միջոցառումներ. պարզաբանում
Ոստիկանության բաժին են հրավիրվում ինչպես բնապահպան-ակտիվիստներ, այնպես էլ կապալառու կազմակերպության աշխատակիցներ
Աղբյուր` Panorama.am
18:55
Շուշան Դոյդոյան. Ֆեյսբուքը պաշտոնական տեղեկատվության հարթակ պետք չէ դարձնել
Հայաստանցի պաշտոնյաներից շատերն իրենց մամուլի խոսնակներից, տեղեկատվության հետ կապերի վարչություններից, բաժիններից առաջ են ընկնում ու սեփական...
Աղբյուր` Panorama.am
18:46
Մեծ աշխատանք ունենք՝ խթանելու ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման արագացումը. Ռուբեն Ռուբինյան
Նա նշեց, որ ՀՀ շահն առաջ տանելու համար կանի հնարավոր ամեն ինչ՝ գործի դնելով նաև միջազգային իրավունքի գործիքակազմը։
Աղբյուր` Panorama.am
18:36
Թանդիլյանը հորդորեց քննարկել Միրզոյանի՝ «օդում կախված լուրերը»
«Դուք արդյոք խոսել եք ձեր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, ճշտելու «օդում կախված լուրերի» ակունքները, երեխաների օրգանների...
Աղբյուր` Panorama.am
18:27
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Աղբյուր` Panorama.am
18:20
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը կհանդիպի Վիսենտե Դել Բոսկեին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները՝ գլխավոր մարզիչ Արմեն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ջուլֆալակյանը պատրաստվում է մարզիկների մասին օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնել
«Իմ քայլը» խմբակցությամ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ապագայում նախատեսում է երկու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ։...
Աղբյուր` Panorama.am
18:01
Նազարբաևն էլ շնորհավորեց Փաշինյանին
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
17:55
Յակուտիայում ջերմաստիճանը հասել է մինուս 60 աստիճանի
Աշխարհի ամենացուրտ վայերից մեկում՝ Յակուտիայում ,ջերմաստիճանը հասել է մինուս 60 աստիճանի: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հարցն անձերի մասին չէ. Հովհաննես Իգիթյան
Նա նշեց, որ իր կարծիքը Միքայել Մելքումյանի և Մանե Թանդիլյանի նկատմամբ դրական է։
Աղբյուր` Panorama.am
17:42
Չեխը խաղակոշիկները կկախի մեխից
Մրցաշրջանի ավարտից հետո Լոնդոնի «Արսենալի» 36-ամյա դարպասապահ պետր Չեխը խաղակոշիկները մեխից կկախի: Այս մասին ֆուտբոլիստն անձամբ է...
Աղբյուր` Panorama.am
17:34
Օրենսդրական ի՞նչ նախաձեռնություններ են պետք, որպեսզի «բեյբի բում» սկսվի
«Տևական ժամանակ տեղական և միջազգային կառույցները տխուր վիճակագրություն են ներկայացնում սեռով պայմանավորված հղիության արհեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Զարուհի Փոստանջյան. Տեղի է ունեցել ոչ թե իշխանափողություն, այլ տեղափոխություն
14:30 15/01/2019

Զարուհի Փոստանջյան. Տեղի է ունեցել ոչ թե իշխանափողություն, այլ տեղափոխություն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}