Համակարգում փոփոխություններ լինելու են, բայց կադրային ջարդ չի լինելու. Ցոլակյան
«Մեր գերատեսչության կարևորագույն նպատակը ժողովրդին ու հասարակությանը ծառայելն է, որը պետք է իրականացնել պատշաճ կարգով և պատասխանատվության բարձր զգացումով», - այս մասին նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ այսօր անցկացրած ընդլայնված խորհրդակցության ժամանակ։
ԱԻ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախարարը նշել է, որ համակարգում փոփոխություններ բնականաբար լինելու են, բայց կադրային ջարդ չի լինելու:
Իր խոսքում նախարար Ցոլակյանն առաջին հերթին շեշտել է, որ ԱԻ նախարարության համակարգում աշխատանքային կարգապահության պահպանման անհրաժեշտությունը: Նա նաև նշել է, որ խրախուսվելու է աշխատասիրությունը, նախաձեռնողականությունը, լավ աշխատանքը գնահատվելու է, իսկ վատը՝ պատժվելու: