Եթե անգամ մի ընդդիմադիր լինի, միևնույն է շատ ուշադիր լսելու ենք. Մարության
Երևանի քաղաքապետարանում այսօր մեկնարկում է Երևան քաղաքի նորընտիր ավագանու առաջին նիստը:
Մինչ նիստի մեկնարկը՝ «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված և Երևանի քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ լավ տրամադրությամբ է եկել առաջին նիստին։
«Պարտավոր ենք մեր երևանցիների, Երևանի բնակիչների բոլոր հույսերն արդարացնել»,-նշեց Մարությանը։
Լրագրողների հարցին՝ թե հուզված եք՞ նա պատասխանեց. «Իհարկե, քանի որ սա առաջին աշխատանքային օրն է»։
Մեկ այլ հարցի, թե «այն որ ասում են, մեծամասնությունը ձեր դաշինքն է և ընդդիմություն չի լինելու կառուցողական աշխատանք չի լինելու, ինչպես եք այդ քննադատություններին վերաբերում», Մարությանը պատասխանեց. «Ես վստահեցնում եմ բոլոր այդ մարդկանց, որ մեր ֆրակցիայում այնքան մեծ ընդդիմություն կա, որ ուրիշ ընդդիմության պահանջ էլ չունենք։ Բայց ընդդիմություն կա, դուք գիտեք, կապ չունի ընդդիմադիր ֆրակցիաների մարդկանց քանակը, անգամ մեկ հոգի էլ լիներ, մենք անպայման շատ ուշադիր լսելու ենք, եթե լավ, հետաքրքիր առաջարկ լինի, անպայման ի կատար ենք ածելու»։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ