Հասարակություն 17:00 10/10/2018 Հայաստան

Ամենաթանկ բանը, որ նա մեզ տվել է՝ ուրիշներին օգտակար լինելու պատրաստակամությունն է. Նիկոլա Ազնավուր

«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը հարցազրույց է տվել Le Journal du Dimanche ֆրանսիական շաբաթաթերթին, որտեղ նա պատմել է Երևանում «Ազնավուր» կենտրոնի ծրագրի, հոր հետ հարաբերությունների և իր հայկական արմատների մասին։

Ներկայացնում ենք հարցազրույցից մեկ հատված։

Le Journal du Dimanche․ Հաջորդ ուրբաթ Դուք Երևանում ներկայացնելու եք «Ազնավուր» կենտրոնի ծրագիրը, որը Ձեր հոր վերջին նախաձեռնություններից մեկն էր: Ի՞նչ կարող եք պատմել այս ծրագրի մասին: Ինչպե՞ս այն ծնվեց: Ո՞րն է դրա առաքելությունը։

Նիկոլա Ազնավուր․ Այս ծրագրի գաղափարը հորս մոտ ծնվել է տարիներ առաջ և մենք այն ձևավորել ենք միասին: Նրա ցանկությունը էր կիսվել մարդկանց հետ իր համար ամենաթանկով՝ ֆրանսերենով, երաժշտությամբ և կինոյով: Ինձ թույլ տամ մեջբերել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը. «Ֆրանսիական մշակույթը կշողա Հայաստանում  «Ազնավուր» կենտրոնի միջոցով»:

Այդ կենտրոնի մի մասը նվիրված կլինի նրա արվեստին, բայց ավելի շատ ինտերակտիվ միջավայրի, այլ ոչ թե ավանդական թանգարանի տեսքով: Կենտրոնի այցելուներին կողջունի հորս ձայնը, որը կուղեկցի նրանց հորս կյանքի ամենանշանակալի փուլերով` ծնողների արտագաղթից մինչև նրա հաղթանակը բեմում: Բացի թանգարան լինելուց կենտրոնը նաև հանդես կգա որպես կրթական և մշակութային փոխանակումների, քննարկումների և ուսանելու վայր: Մենք մասնավորապես կենտրոնում կառաջարկենք ֆրանսերենի ուսուցման մեթոդ` հիմնված հորս ստեղծագործությունների տեքստերի վրա:

«Ազնավուր» կենտրոնի ամբողջական հայեցակարգն ու գաղափարը կներկայացվի լայն  հանրությանը հոկտեմբերի 11-ին Երևանում՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ  գագաթաժողովի շրջանակներում, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Չնայած այն խոր վշտին, որ կենտրոնը պետք է հանդիսավոր բացեմ առանց հորս, իմ պարտքն է հարգել նրա հիշատակը և անել ամեն ինչ, որպեսզի նրա տեսլականը իրականություն դառնա:

Le Journal du Dimanche․ Միասին դուք հիմնել եք «Ազնավուր» հիմնադրամը: Կարո՞ղ եք ասել՝ ինչ հանգամանքներում է այն ստեղծվել, ինչպիսի՞ գործունեություն այն կարող է ծավալել և որո՞նք են հիմնադրամի առջև դրված նպատակները:

Նիկոլա Ազնավուր․ Հայրս խորապես նվիրյալ մարդ էր: Մեծահոգությունն ու առատաձեռնությունը նրա կյանքի առանցքում էին և՛ որպես արտիստ, և՛ որպես մարդ: Գործը ու ժառանգությունը, որը նա թողնում է իրենից հետո, հսկայական է։ Հանրությունը հիշում է նրա նվիրվածությունը հայ ժողովրդին, որը նա ցուցաբերեց 1988 թ․ Սպիտակի ողբերգական երկրաշարժից հետո,  հատկապես «Քեզ համար Հայաստան» նախաձեռնության միջոցով: Նա հավասարապես ներգրավված էր նաև քաղցկեղի և ալցհեյմերի դեմ պայքարում, վերջերս մասնակցել է նաև Հայիթի երկրաշարժի զոհերին օգնության տրամադրելուն:

Մեծ պատիվ և մեծ հնարավորություն է վառ պահել հորս հիշատակը հիմնադրամի միջոցով: Ցանկանում եմ ընդգծել, թե որքան զգացված եմ վերջին օրերին մարդկանց աջակցությունից: Սրտանց շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերել թե՛ իրենց խոսքերով, թե՛ հիմնադրամին կատարած իրենց նվիրատվություններով:

Le Journal du Dimanche․ Ձեր հորը՝ Շառլ Ազնավուրին, համազգային հարգանքի տուրք մատուցվեց Փարիզի Հաշմանդամների պալատում։ Դուք անմիջապես ընդունեցի՞ք այդ գաղափարը, թե այն քննարկումների առարկա է եղել ձեր ընտանիքում։ Ի՞նչը ձեզ ստիպեց համաձայնվել։ Ի՞նչ մտապահեցիք այդ հանդիսավոր պահից, այդ օրը հնչած ելույթներից, հատկապես Հանրապետության նախագահի ելույթից։

Նիկոլա Ազնավուր․ Հայրս հայ ներգաղթյալների որդի էր։ Իմ պապիկն ու տատիկը ամեն ինչ արել են ֆրանսիական հասարակությունում ինտեգրվելու համար։ Սակայն դա ոչ մի կերպ չի ազդել Հայաստանին մեր պատկանելիության և կապվածության վրա։ Հայրս շատ երջանիկ կլիներ, եթե իմանար, որ արժանացել է նման պատվի, երբ Հայաստանի ու Ֆրանսիայի ղեկավարները միասին հարգում են իր հիշատակը Ֆրանսիական հանրապետության համար խորհրդանշական այս վայրում։

Էմանուել Մակրոնի ելույթը շատ հուզիչ էր։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Մակրոնին, վարչապետ Փաշինյանին և նախագահ Սարգսյանին մեր կողքին լինելու և հոգեհանգստի արարողությանը մասնակցելու համար։ Նաև շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր մտերիմներին, ներկաներին, ովքեր հավաքվել էին նրան հարգանքի տուրք մատուցելու։

Le Journal du Dimanche․ Շատերի համար Շառլ Ազնավուրն աշխարհում ամենահայտնի ֆրանսիացի երգիչն էր։ Արդյո՞ք նրա մեջ երկու մարդ էր ապրում, որոնց պիտի տարբերակեիք․ Շառլ՝ հայր  ու տղամարդ, և Ազնավուր՝ ժողովրդական գործիչ։ Ինչո՞վ էին նրանք միմյանցից տարբերվում։

Նիկոլա Ազնավուր․ Հայրս գերմարդ էր։ Կարո՞ղ եք պատկերացնել՝ 94 տարեկանում ինքնաթիռ նստել Ճապոնիայում երկու համերգ ունենալու համար, վերադառնալ և իրար հետևից անցկացնել հարցազրույցներ։ Մինչև բավականին պատկառելի մի տարիք հասնելը, նա ընդամենը գիշերը մի քանի ժամ էր քնում։ Նա միշտ ստեղծագործում էր՝ տեքստ գրում, երաժշտություն ստեղծում, համերգ տալիս կամ շրջագայում․․ Նա պետք է որ ապրած լինի սովորական մարդու առնվազն երեք կամ չորս կյանքին համարժեք։ Կարծում եմ, որ ստեղծագործելով ապրելու այս անհագ ծարավը նրան փոխանցվել էր իր ծնողներից, ովքեր մազապուրծ էին եղել ցեղասպանությունից։ Այդ խոր ցնցումը մղում է ապրելու։

Le Journal du Dimanche․ Ունե՞ք ընդհանուր երաժշտական նախասիրություններ։

Նիկոլա Ազնավուր․ Հայրս հետաքրքրված էր երաժշտական բոլոր ժանրերով՝ անընդհատ փնտրելով նոր մտքեր և ոգեշնչում, բայց առավելապես կապված էր տեքստերի որակին և ֆրանսիական երաժշտության մեծ հեղինակներին։ Ինչ վերաբերում է ինձ, խոստովանեմ, որ իր երգերից բացի գրեթե ուրիշ բան չեմ լսում։ Տպավորություն ունեմ, որ նա ամեն ինչ ասել է, ամեն ինչ գրել է մարդկային զգացմունքների մասին։

Le Journal du Dimanche․ Ի՞նչն է ամենաթանկը, որ նա կտակել է Ձեզ։ Նրա ո՞ր առարկան կցանկանայիք պահել՝ որպես հուշ։

Նիկոլա Ազնավուր․ Մենք ընտանիքում կապված չենք առարկաներին։ Մենք միակարծիք որոշեցինք իր անձնական իրերը նվիրել «Ազնավուր» հիմնադրամին։ Նա ընդմիշտ կլինի մեզ հետ, մեր սրտերում և հուշերում։ Ամենաթանկ բանը, որ նա մեզ տվել է՝ ուրիշներին օգտակար լինելու պատրաստակամությունն է։

Le Journal du Dimanche․ Իսկ ո՞րն էր վերջին նվերը, որ նա Ձեզ բերել է շրջագայությունից։

Նիկոլա Ազնավուր․ Ճապոնիայում նա գնել էր մի զվարճալի շապիկ իմ որդու՝ Միսաքի համար, ով ծնվել է այս տարվա օգոստոսին։ Մենք միասին նշեցինք նրա մեկամսյակը։

Հարցազրույցի հայերեն թարգամանությունն ամբողջությամբ՝ այստեղ։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}