Թումանյանի հեքիաթները լատիշերեն և Նաիրա Մուրադյանի նկարազարդումներով
Հովհաննես Թումանյանի 20 հեքիաթ թարգմանվել է լատիշերեն։ Թարգմանիչն է լատվիացի հայագետ Վալդա Սալմինան: Նկարազարդումների հեղինակը մուլտիպլիկատոր, նկարիչ Նաիրա Մուրադյանն է։ Նա ավելի քան 30 գիրք է նկարազարդել, բայց առաջին անգամ է ձևավորել հենց Թումանյանի հեքիաթները։
Panorama.am-ը հետաքրքրվեց, թե ընդհանուր քանի նկար է արված հեքիաթների ժողովածուի համար, արդյո՞ք հեշտ էր հենց Թումանյանի հեքիաթների ձևավորումը, Ն. Մուրադյանն ասաց. «Գրքի կազմի նկարի հետ միասին՝ 44 նկար է արվել։ Գիրք ձևավորելը դժվար չի, եթե դու սիրում ես գրողին։ Թումանյանին սիրում եմ»։
Լուսանկարը՝ Ն. Մուրադյանի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Անիմատոր Նաիրա Մուրադյանը կենդանացրել է Սևան Նաղաշի նկարները
- «ՌեԱնիմանիա»-ի շրջանակում կայացավ Նաիրա Մուրադյանի «Տարոնի օրոր»-ի պրեմիերան
- Լրիվ բավարարված եմ ինձ զգում, եթե մոտիկներս տեսնում և հավանում են. Մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյան
- Տաղանդավոր մուլտիպլիկատորի առաջարկը` գումար հավաքել և Նունե Թումանյանի քանդակը տեղադրել Երևանում
- Նաիրա Մուրադյան. Պետական գումարներով ստեղծվում են անիմացիոն ֆիլմերը, բայց չեն հասնում այն մարդկանց, ում պետք է… Ինչո՞ւ