Պավել Մանուկյանի խափանման միջոցը փոխվել է
Շենգավիթի դատարանում այսօր շարունակվեց ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» խմբի անդամների դատավարությունը։ Խմբի անդամ Պավել Մանուկյանի պաշտպանները միջնորդեցին նրան գրավի դիմաց ազատ արձակել: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց Մանուկյանի պաշտպանների միջնորդությունն ու փոխեց Պ. Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ հայտարարելով Պավել Մանուկյանին կալանքից գրավով ազատելը ճանաչել թույլատրելի, գրավի չափ սահամանել 1 միլիոն դրամը։
Դատարանի դեպոզիտ հաշվին 1 միլիոն դրամ գումարը վճարելուց հետո Պ. Մանուկյանն ազատ կարձակվի։
Հիշեցնենք, որ այս գործով դեռևս կալանքի տակ էին Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը, մյուսների խափանման միջոցները փոխվել են։ Անցած նիստին Պավել Մանուկյանը և Արմեն Բիլյանը հայտարարել էին, որ հացադուլ են հայտարարում՝ պահանջելով իրենց կալանքից ազատ արձակել։
Մեղադրական եզրակացության համաձայն. Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015թ. ապրիլի 24-ին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014թ. մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, ինչպես նաև 17.07.2016թ. կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտային միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակել է հրազեն ու ռազմամթերք , բացի այդ հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է տրանսպորտային միջոցներ՝ սեփակատատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Պավել Մանուկյանին և Արմեն Բիլյանին
- Պավել Մանուկյանը հացադուլ է սկսում
- Ինչու չեն փոխում Պավել Մանուկյանի խափանման միջոցը
- Պավել Մանուկյանը կմնա կալանավորված
- Պավել Մանուկյանը պնդեց՝ ոստիկանին կրակելու մասին ցուցմունքը
- Փաստաբանների պարզաբանումը Պավել Մանուկյանի հայտարարությունների վերաբերյալ
- ՊՊԾ գնդում ոստիկանի ուղղությամբ պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է. Պավել Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ