«Ժողովուրդ». Նոր մանրամասներ Կարո Կարապետյանի և Հարություն Ղարագյոզյանի ողբերգական միջադեպից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի և Հարություն Ղարագյոզյանի ողբերգական միջադեպից: Պարզվում է` Ղարագյոզյանն իր նախկին գործընկերոջ հետ հանդիպմանը զենքով գնացել է ոչ պատահական: Նրանց հաշտեցնելու նպատակով հանդիպումը կազմակերպել էր մեկ այլ նախկին պատգամավոր` Աբրահամ Մանուկյանը: Ու մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն` Աբրահամ Մանուկյանն իր ծանոթ մարդկանց պատմել է, թե մինչ ռեստորանում հանդիպելը նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, Հարություն Ղարագյոզյանի վրա են հարձակվել Կարո Կարապետյանի թիմակիցները և ծեծի են ենթարկել: Դրանից հետո էլ կողմերը որոշել են հանդիպել ու առաջացած տարաձայնությունը կարգավորել, դե Ղարագյոզյանն էլ իր հետ էր վերցրել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանից նվեր ստացած զենքը և կրակել Կարապետյանին, իսկ ավելի ուշ` ինքնասպան եղել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին