Որոշել են Մալազիայում վերացնել մահապատիժը
Մալազիան մոտ ժամանակներում կվերացնի մահապատիժը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, գրել է New Straits Times-ը՝ հղում անելով երկրի վարչապետի աշխատակազմին։
Մալազիայի կառավարությունը հաստատել է մահապատժի վերացման մասին որոշումը և ուղարկել է խորհրդարան։ Մահապատիժը չեղյալ հայտարարելու մասին որոշումը քննարկվելու է խորհրդարանի ստորին պալատի առաջիկա նիստում, որը կայանալու է հոկտեմբերի 15-ին։
«Մահապատիժը չեղյալ է հայտարարվելու և վերջ։ Մենք աշխատում ենք որոշակի խնդիրների վրա... Մենք պետք է ամեն ինչ ուսումնասիրենք և լսենք բոլոր կարծիքները, սակայն մինչ օրս հաստատված որոշմամբ պետք է վերացվի մահապատիժը»,- ասել է նախարարներից մեկը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին