Ճիշտ չէ, որ ճգնաժամը երկար տևի. Դավիթ Սանասարյանը՝ Անիի համայնքապետին
Քիչ առաջ Մարալիկի համայնքապետ Արտակ Գևորգյանը և Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լրատվամիջոցների ուղեկցությամբ մուտք գործեցին համայնքապետարանի շենք։ Մինչ այդ՝ շենքի մոտ հավաքված մարալիկցիները Գևորգյանին դիմավորեցին «Արտակ հեռացիր» բացականչություններով և սուլոցներով։
Դավիթ Սանասարյանն Արտակ Գևորգյանին տեղեկացրեց, որ իրենց ծռայությունը պետք է ուսումանսիրություններ անցկացնի համայնքապետարանում և խնդրեց կանչել նաև հաշվապահին՝ տրամադրելու այն փաստաթղթերը, որոնք ծառայության աշխատակիցները կպահանջեն։
«Ես սիրով պատրաստ եմ, ուղղակի գիտեք ՝ այսօր ոչ աշխատանքային օր է, աշխատակազմը բացակայում է աշխատավայրից։ Ես ևս տեղում չէի, հետ եմ վերադարձել ճանապարհից։ Աշխատանքային օրերի սիրով պատրաստ ենք տրամադրելու բոլոր այն փաստաթղթերը, որոնք կպահանջվեն։ Կատարեք ձեր վերահսկողական ֆունկցիաները, փորձենք հետևել, տեսնել՝ ինչ ունենք, ինչ չունենք։ Միայն մեկ խնդրանք, որ համայնքապետարանը կարողանա իր բնականոն գործունեությունը կազմակերպել, որովեհեև այսօր Անիի համայնքապետարանը բաղկացած է 17 բնակավայրից, ունի շուրջ 24 հազար բնակչություն»,- ասաց նա։
Արտակ Գևորգյանը նաև շեշտեց, որ ինքն ունի ազգաբնակչության վստահությունն ու զորակցությունը, և 4 անգամ անընդմեջ ընտրվելով Մարալիկի քաղաքապետի և մեկ անգամ՝ Անիի համայնքապետի պաշտոնում՝ 11 ամիս ծառայում է իր ժողովրդին։
Դավիթ Սանասարյանը համայնքապետից հետաքրքրվեց՝ ինչպես է պատկերացնում ճգնաժամի լուծումը, երբ փաստացի 10 օր շարունակ մարալիկցիները թույլ չեն տալիս իրեն մուտք գործել համայնքապետարանի շենք։
«Մենք մեր գործն ենք անելու։ Անկախ նրանից՝ Դուք ինչ դիրքորոշում ունեք՝ հրաժարական կտաք, թե չեք տա, մենք մեր գործն ենք անելու։ Ճիշտ չէ, որ ժգնաժամը երկար տևի, խնդիրն օր առաջ պետք է լուծվի»,- ասաց նա։
Արտակ Գևորգյանն իր հերթին նշեց, որ որոշ անձինք, օգտվելով պատեհ պահից, փորձում են վեր հանել իրենց անձնական շահերը
Հարակից հրապարակումներ`
- Համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջով ցույց՝ Մարալիկում
- Ոստիկանությունը Մարալիկում տեղի ունեցածի փաստով նյութեր է նախապատրաստում
- Մարալիկում ուսումնասիրություններ կիրականացնենք. Սանասարյան