Թուրքիայի քաղաքացիները կեղծել են վրացական վարորդական վկայականները և կեցության իրավունքի փաստաթղթերը
Վրաստանում Թուրքիայի երկու քաղաքացիների են ձերբակալել, որոնք մեղադրվում են կեղծ փաստաթղթեր պատրաստելու և դրանք վաճառելու մեջ։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Քննությամբ պարզվել է, որ տեխնիկական հատուկ միջոցների օգնությամբ մեղադրյալները կեղծել են վարորդական վկայականները և կեցության իրավունքի փաստաթղթերը։ Կեղծված փաստաթղթերը նրանք իրացրել են Թուրքիայի քաղաքացիների շրջանում ՝ 1600 դոլարով։
Օրինախախտներին չորսից յոթ տարվա ազատազրկում է սպասվում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին