ՀՀ նախագահը հաջողություններ է մաղթել Միլսին՝ հետագա գործունեության մեջ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:
Դեսպան Միլսն ասել է, որ մշտապես կմնա Հայաստանի և հայ ժողովրդի լավ բարեկամը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք կարծում էինք, որ «Իմ քայլը» շարժումը կարող է փոփոխության գործակալ դառնալ. Միլս
- Միլսը Հայաստանի ներքին քաղաքականության, Արցախի ու վարչապետին նվիրած գրքի մասին
- Ռիչարդ Միլսը կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը