ՄԱԿ-ում ընտրել են Մարդու իրավունքների խորհրդի նոր անդամներին
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանի մասնակիցներն ուրբաթ ընտրել են Մարդու իրավունքների խորհրդի անդամ-պետություններին՝ 2019-21 թվականների համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, քվեարկության արդյունքում խորհրդի կազմ են մտել Արգենտինան, Ավստրիան, Բահամները, Բանգլադեշը, Բահրեյնը, Բուլղարիան, Բուրկինա-Ֆասոն, Դանիան, Հնդկաստանը, Իտալիան, Կամերունը, Սոմալին, Տոգոն, Ուրուգվայը, Ֆիլիպինները, Ֆիջին, Չեխիան և Էրիթրեան։
Այդ երկրներն ընտրվել են 3 տարով, դրանց լիազորությունները սկսվում են 2019-ի հունվարի 1–ին։ Այս խորհուրդը ստեղծվել է 2006 թվականին Մարդու իրավունքների հանձնաժողովի հիման վրա։