Անել առավելագույնը՝ ՏԻՄ ընտրություններին հասարակական կարգի պահպանման համար. ոստիկանապետ
Այսօր անցկացրած խորհրդակցության ՀՀ ոստիկկանապետ Վալերիյ Օսիպյանը անդրադարձել է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում ոստիկանության լիարժեք ծառայության կազմակերպման խնդրին։
Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ օրինակ բերելով Երևանի ավագանու ընտրությունների դրական փորձը` պատասխանատուներին հանձնարարել է անել առավելագույնը ՏԻՄ ընտրությունների ընթացքում հասարակական կարգի և անվտանգության պահպանման ուղղությամբ` հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները, բնակչության տրամադրությունները, օպերատիվ իրավիճակը:
Ոստիկանության պետը հանձնարարել է օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում հանդիպումներ ունենալ համայնքների ներկայացուցիչների, թեկնածուների ու նրանց համակիրների հետ, պարզաբանել ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությունը, իրենց պարտականություններն այդ գործում, ոստիկանության հետ գործակցելու առանձնահատկությունները:
Օսիպյանն ընդգծել է, որ միայն լիարժեք ծառայություն իրականացնելու դեպքում հնարավոր կլինի ապահովել ընտրությունների բնականոն ընթացքը, հանձնաժողովների արդյունավետ աշխատանքն ու քաղաքացիների` ընտրելու իրավունքի լիարժեք իրացումը:
Հարակից հրապարակումներ`
- Օսիպյանը վստահ է՝ ոստիկանությունը պատրաստ է ԱԺ արտահերթ ընտրություններին
- Հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու թվով 49 համայնքներում. ԿԸՀ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր