Ֆրանսիայի վերջին թագուհի Մարի Անտուանետի զարդերը կհանվեն աճուրդի
Ֆրանսիայի վերջին թագուհի, Լյուդովիկոս 16-րդի կին Մարի Անտուանետի զարդերը կարող են ձերը լինել։ Սրանք զարդեր են, որոնք հանրությունը երբեք չի տեսել։
Մարի Անտուանետի զարդերի հավաքածուն հանվում է աճուրդի, որը կկայանա Ժնևում նոյեմբեր ամսին։ Զարդերի մեջ են 49 կարատ ունեցող բնական մարգարիտից ու ադամանդներից պատրաստված ականջօղերը, ինչպես նաև վզնոցներ, բրոշներ, ականջօղեր։
Զարդերի ընդհանուր արժեքը գնահատվում է 1,5-ից 3մլն դոլար։
Զարդերի մեջ է նաև մատանին, որի վրա մնացել է Մարի Անտուանետի մազը։
Sotheby's աճուրդի տունը այն անվանել է ամենակարևոր արքայական հավաքածուն, որը հանվել է աճուրդի։
Հեղափոխության ժամանակ Մարի Անտուանետն իր զարդերը պահել էր փայտե արկղի մեջ, որը Ֆրանսիայից Վիեննա էր տարվել թագուհու հավատարիմ կոմս Մերսի Արջենտոյի կողմից։
Հավաքածուն պատկանում է Բուրբոն Պարմա ընտանիքին, որն այժմ ցուցադրված է Դուբայում։ Այն կցուցադրվի նաև Լոնդոնում, Նյու Յորքում ու Հոնկոնգում՝ մինչ Ժնևում աճուրդի կայացումը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին