Հինգ ամսվա մեջ այսքան զարգացումներ են եղել, դուք ասում եք «սառեցված են». Զոհրաբ Մնացականյան
«Մենք աշխատում ենք, բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակում և շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատանքները»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններում տողատակ չի տեսնում։
Լրագրողի դիտարկմանը՝ դեսպանի հայտարարությունն անակնկա՞լ էր, Զոհրաբ Մնացականյանն արձագանքեց. «Անակնկալների մասին չեմ ուզում խոսել։ Անակնկալներ ամեն օր լինում են»։
Հարցին, թե նոր հանդիպումներ սպասվում են, թե արդյոք ԼՂ բանակցությունները «սառեցվա՞ծ» են, նախարարի պաշտոնակատարին զարմացրեց այդ հարցը. «Ինչպե՞ս են սառեցված, բա՞ մեր հանդիպումները, հինգ ամսվա մեջ այսքան զարգացումներ են եղել, դուք ասում եք սառեցված են»։
Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ ինքն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպել է երկու անգամ, վարչապետն էլ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, և սա գործընթաց է։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Միլսի հայտարարության արձագանքները բացահայտեցին կարևորագույն մարտահրավերներ
- Կարելի է համարել հեռացող դեսպանի մեսիջ. վարչապետի պաշտոնակատար
- Ռիչարդ Միլս․ ԼՂ հարցի ցանկացած կարգավորում պահանջում է «գրավյալ տարածքների» մի մասի վերադարձ
- Իլհամ Ալիևի հետ ձեռք է բերվել սահմանագծում միջադեպերը կանխելու մասին պայմանավորվածություն. վարչապետ
- Մնացականյանն ու Մամեդյարովը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ