Ջրային ռեսուրսների կառավարման հարցերը երկու երկրների համագործակցության գերակայություններից են. Լաքոտ
Հոկտեմբերի 18-ին Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել երկու համաձայնագրի ստորագրման արարողություն։ Միջոցառմանը մասնակցել են բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ԵՄ անդամ երկրների կոնսորցիումի ղեկավար Մայքլ Սուտերը, ֆրանսիական «Արտուա-Պիկարտի» ջրային գործակալության ներկայացուցիչ Ժակ Կոտելը, բնապահպանության նախարարության, դեսպանատան և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։
Բնապահպանության նախարարը գոհունակություն է հայտնել ջրավազանային կառավարման պլանավորման լավագույն փորձով աշխարհում հայտնի Ֆրանսիայի հետ համագործակցությունը նոր հարթության վրա բարձրացնելու մեկնարկող գործընթացը։
Դեսպան Ժոնաթան Լաքոտը նկատել է, որ շրջակա միջավայրի պահպանությունը՝ մասնավորապես ջրային ռեսուրսների կառավարման հարցերը, երկու երկրների համագործակցության գերակայություններից են։ Դեսպանը բարձր է գնահատել նաև Փարիզյան համաձայնագրի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված քայլերը։
Բնապահպանության նախարարի և ի դեմս Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության՝ ԵՄ անդամ երկրների կոնսորցիումի ղեկավար Մայքլ Սուտերի ստորագրած համաձայնագրի շրջանակներում կիրականացվի լաբորատոր և մոնիթորինգի սարքավորումների գնում, համապատասխան վերապատրաստման իրականացում և լաբորատորիայի նոր մասնաշենքի վերանորոգման աջակցություն: Ողջ ծրագրի համար Հայաստանին նախատեսված է տրամադրել 1 մլն եվրո, որի շրջանակներում ենթակառուցվածքների բարելավման և սարքավորումների տրամադրման ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 600,000 եվրո։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին