Խորհրդարանական ընտրությունները հենց դրա համար են, որ վաակումը հաղթահարվի. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի քաղաքացիներ կարող են միավորումներ ստեղծել, այդ թվում՝ կուսակցություններ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ ՀՀ երկրորդ նախագահը պատրաստվում է ընդդիմադիր կուսակցություն հիմնել։
Իսկ իր կարծիքով ընդդիմադիր դաշտում վաակում կա՞, հետաքրրքվեցին լրագրողները։
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, կարծում եմ, ամեն ինչ կդնեն իրենց տեղը։ Հիմա ընդհանրապես քաղաքական դաշտում վաակում կա, բայց կարծում եմ՝ խորհրդարանական ընտրությունները հենց դրա համար են, որ վաակումը հաղթահարվի»,- շեշտեց վարչապետը։