Թրամփը գովել է կնոջը՝ ինքնաթիռի արտակարգ վայրէջքի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովել է կնոջը՝ հանգստության համար, երբ նրա ինքնաթիռում թռիչքի ժամանակ ծուխ է լցվել։ Այս մասին Թրամփը հայտարարել է Մոնտանայում հանրահավաքի ժամանակ։
ԱՄՆ նախագահը խոստավանել է, որ երբ իրեն հայտնել են ինքնաթիռում հրդեհի մասին, նա խնդրել է այլևս ոչինչ չասել։
«Ու նրանք արագ վայրէջք կատարեցին։ Հիանալի օդաչուներ։ Մելանիային ևս բրավո»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ Մելանիան չի վախեցել՚
«Իսկ ի՞նչ էր անում Մելանիան, նա հանգիստ էր, բոլորի դեմքերին թաց սրբիչներ էին ու նա նստել էր։ Նա այդպիսին է։ Մելանիան հիանալի առաջին տիկին է»,-ասել է Թրամփը։