Մոսկվա թռչող ինքնաթիռը կանգնեցրել են թռչունները
«Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռը, որը պետք է Օմսկից թռչեր Մոսկվա, չի կարողացել կատարել թռիչքը: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, դա տեղի է ունեցել թռչունների պատճառով:
Հաղորդվում է, որ ինքնաթիռի շարժիչի մեջ հայտնաբերվել է երկու թռչուն։
Ինքնաթիռում եղել է 157 ուղևոր, որոնց, որպես կանոն, տրվել է հյութ և տաք ուտելիք։ Տուժածների մասին տեղեկություն չկա: Չվերթը կատարել է պահեստային ինքնաթիռը:
Նմանատիպ դեպք տեղի էր ունեցել Թուրքիայում հուլիսին կեստերին։ Կրկին շարժիչի մեջ մտած թռչունի պատճառով թռիչքը չէր կատարվել։ Ինքնաթիռում 500 մարդ էր եղել։