Էջմիածնում արձանագրվել է քվեաթերթիկը նկարելու դեպք
Էջմիածին քաղաքի 14/14 ընտրատեղամասում արձանագրվել է ընտրողի կողմից քվեաթերթիկի նկարելու դեպք։ Թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Նազարյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ ահազանգել են ոստիկանություն, զբաղվում են, քննություն են վարում, պարզելու, թե ինչու է նկարել։
«Ես մինչև գնացի տեղամաս, ընտրողն այնտեղ չէր։ Տվյալները կային, ահազանգել ենք ոստիկանություն, զբաղվում են»,- ասաց նա։
Գ.Նազարյանի խոսքով, ստացված մյուս բողոքները «մանրուքներ են, դիտորդն այստեղ է կանգնած եղել, ...», օպերատիվ լուծում են ստացել։
Ընդհանուր առմամբ, նրա գնահատմամբ, ընտրություններն անցնում են հանգիստ, ոստիկանությունը իրականացնում է աչալուրջ ծառայություն։
Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել էր 14 թեկնածու, որոնցից 2-ն ինքնաբացարկ էին ներկայացրել:
Բացի «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Սերգեյ Սարգսյանից, մնացած 11 քաղաքապետի թեկնածուներն ինքնաառաջադրվել են: 12 թեկնածուից 10-ն անկուսակցական են, քաղաքապետի թեկնածուներից Դիանա Գասպարյանը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ Սերգեյ Սարգսյանը՝ «Լուսավոր Հայաստանը»:
Հարակից հրապարակումներ`
- Արմավիր քաղաքում ընտրողները պասիվ են
- ԿԸՀ. Ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 9.3 տոկոս
- ԿԸՀ. Բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 178 ընտրական տեղամասեր
- Հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու թվով 49 համայնքներում. ԿԸՀ
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան