«Վեոլիա ջուրը» հերքում է Վանաձորում 4 օր ջուր չլինելու մասին լուրերը
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հերքում է լուրերը, թե Վանաձորում 4 օր ջուր չի լինելու։ Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասված է.
««Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն այսօր կեսօրին տարածել է պաշտոնական հաղորդագրություն՝ «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վերագործարկման մասին: Առավոտյան ժամը 8.00-ից Վանաձորի և հարակից 13 գյուղերի ջրամատակարարումն իրականացվում է համաձայն գրաֆիկի:
Ցավոք, որոշ անձիք անհասկանալի նպատակներով տարածում են լուրեր՝ հեռախոսազանգերի ու սոցիալական ցանցերի միջոցով այն մասին, որ Վանաձորում ևս 4 օր ջուր չի լինելու:
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն վճռականորեն դատապարտում է նման արարքները, որոնք, անկախ դրդապատճառներից, փաստացի միտված են վարկաբեկելու ընկերությանը, և խնդրում է սպառողներին՝ իրենց հուզող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմել օպերատոր կազմակերպությանը. հեռ.՝ 1-85, 011.300-185, 0800 00 185 (անվճար), էլ.փոստ՝ [email protected]»: