Կան ամիսներ, որ գանգատները նախորդ տարիների ցուցանիշները գերազանցում են 10 անգամ. ՄԻՊ
«ՄԻՊ աշխատակազմի հաջորդ տարվա բյուջեն կազմում է 452 միլիոն 644 հազար դրամ։ Նախորդ տարվա վերլուծության արդյունքներով նախանշվել են աշխատանքի կոնկրետ ուղղություններ։ Աշխատակազմն այս պահին աշխատում է աննախադեպ ծանրաբեռնվածությամբ»,- 2019 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ այսօր ԱԺ-ում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Ամիսներ կան, որ գանգատներն ու բողոքները նախորդ տարիների ցուցանիշները գերազանցում են 10 անգամ։ 2016 թվականին մենք ստացել ենք 5113 բողոք, 2017-ին՝ 6417, այս տարվա միայն 10 ամիսներին բողոքների թիվը մոտ 10 հազար է կազմում՝ չհաշված մեր այցերը տարբեր հաստատություններ, որոնք երեք անգամ աճել են նախորդ տարիների հետ համեմատած»,- ասաց Թաթոյանը։
Նա հիշեցրեց, որ Մարդու իրավունքների պաշտպանն անցած տարի միանգամից երկու կոնվենցիոն կարգավիճակ ձեռք բերեց՝ երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասով, որոնք միջազգային գործընթացներին ինտեգրվելու լավ հնարավորություն տվեցին։
«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման առումով մենք ունենք սկզբունքային խնդիրներ։ Մյուս հիմնարար ուղղությունն առնչվում է քրեական դատավարության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությանը։ Մենք անընդհատ փորձում ենք ուշադրության կենտրոնում պահել հարցերը։ Կարևոր ուղղություն է լինելու խոսքի ազատությունը և լրագրողական աշխատանքի պաշտպանվածությունը»,- ամփոփց Մարդու իրավունքների պաշտպանը։
Հարակից հրապարակումներ`
- Փորձելու ենք հնարավորինս կրճատել արդարադատության ծախսատարությունը․ Կարեն Փոլադյան
- ՍԴ բյուջեն վերջին 15 տարիների ընթացքում մոտավորապես նույնն է մնացել. Վլադիմիր Վարդանյան
- Կառավարությունը կրճատել է 2019-ին իրականացվելիք ծրագրերի թիվը
- Նախատեսում ենք մեքենաների օտարում, գումարները կուղղվեն բյուջե. Էմիլ Տարասյան
- Պատգամավորների և աշխատակազմի գործունեության նյութատեխնիկական պայմանները կբարելավվեն. Արա Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը