Դեղին վանդակաձև հորիզոնական գծանշումներ՝ Մայիսի 9-ի և Գ.Նժդեհի փողոցների խաչմերուկում
Տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Մայիսի 9-ի և Գ.Նժդեհի փողոցների խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 10-ին կիրականացվեն դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից։
Հարակից հրապարակումներ`
- Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում կիրականացվեն դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ
- Վանդակաձև դեղին հորիզոնական գծանշումներ Երևան քաղաքի Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ