«Վեոլիա Ջուր»-ը բողոքարկելու է ՏՄՊՊՀ որոշումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել, որով արձագանքել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմանը, ըստ որի՝ ընկերությունը տուգանվել է 20 միլիոն դրամով։
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասված է. «ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը, ըստ որի «Վեոլիա Ջուր» ընկերությունը «չարաշահում է գերիշխող դիրքը», մեզ համար անակնկալ է: «Վեոլիա Ջուր» ընկերության դեմ ներկայացված մեղադրանքը կեղծ և անհիմն է:
«Վեոլիա Ջուր» ընկերությունն իր գործունեությունում մշտապես առաջնորդվում է ՀՀ-ի օրենքների պահանջներով: Ընկերությունը ցավում է, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից տվյալ որոշումն ընդունվել է առանց Ընկերության կամ վերջինիս ղեկավարությունից որևէ մեկի ներկայության:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը բողոքարկելու է այս որոշումը, օգտվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության ընձեռած բոլոր հնարավորություններից»։