Քաղաքական 21:43 11/11/2018 Հայաստան

Խնդրելու ենք հասարակության քվեն առաջիկա խորհրդարանում հավասարակշռող ուժ լինելու համար. Վիգեն Սարգսյան

««Հայաստանի Հանրապետական» կուսակցությունն այսօր շատ հետաքրքիր ու շատ կարևոր գործընթացի միջով է անցնում՝ կարգավիճակի տրանսֆորմացիա»,- ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանրապետական» կուսակցության նախագահի առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը։

Նա նշեց, որ երկար տարիներ իշխանություն լինելուց հետո կուսակցությունը  նոր կարգավիճակով իր ներդրումը բերելու ուղիներն է որոնում՝ ընդդիմադիր ուժ լինելու և որպես ընդդիմադիր ուժ կուսակցությունում կուտակած գիտելիքը, փորձը, թիմը երկրի հետագա առաջընթացի համար օգտագործելու հնարավորություն ուսումնասիրությունը։ Վ. Սարգսյանն ասաց, որ հետխորհրդային և արևելյան Եվրոպայի երկրների  մեջ քիչ է հիշում օրինակներ, երբ այդ տրանսֆորմացին չի տվել իր արդյունքները։ 

«Որևէ կուսակցություն չի կարող և չպետք միշտ լինել իշխանություն։ Բոլոր իմ գործընկերներին, ինձ շատ հաճախ բարին ցանկացողները խորհուրդ են տվել՝ «գիտե՞ք շատ լավ կլինի, եթե դուք ձեր փորձով առանձնանաք, մի նոր բան ստեղծեք, ժողովուրդը ձեզ կվստահի, կհավատա»։ Մեր թիմը քաղաքական թիմ է, բավականին ամուր թիմ է, որը կարող է դիմակայել բարդ զարգացումներին, իրավիճակներին և գոնե այն մարդիկ, ովքեր քաղաքական կորիզն են կազմում կուսակցության ու առաջիկա ընտրություններին լինելու են նաև մեր ցուցակի առանցքում, եղել են կուսակցության ակտիվում ոչ այն պատճառով, որ այն եղել է իշխանություն։ Համարել ենք, որ ՀՀԿ-ն ունի առաքելություն, ունի գաղափարական օրակարգ, որն այսօր էլ ավելի է պահանջված, քան երբևէ», - ասաց Վ. Սարգսյանը։

Առաջիկա ընտրությունների մասին խոսելով՝  նա նշեց, որ դրանք չափազանց արագացված են, որը խաթարում է քաղաքական գործընթացները, որը թույլ չի տվել բազմաթիվ քաղաքական ուժերի վերադասավորվել, պլանավորել իրենց մասնակցությունն ավելի տրամաբանական ու խելամիտ ձևով։

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքին, Վ. Սարգսյանն ասաց, որ ունեին շատ լուրջ վերապահում. «Այն ժամանակացույցը, որ առաջարակվեց՝ ընտրություններ, ընտրություններից մեկ ամիս առաջ օրենսգրքի խորքային վերանայում, օրենսգրքի միջազգային փորձաքննության բացակայություն, խորհրդարանական ձևաչափի  բացարձակ արհամարհում նախագիծը պատրաստելու ընթացքում, թույլ չտվեցին  լուրջ վերաբերել ընտրական օրենսգրքի վերանայմանը»։

Նրա խոսքով, գնում են ընտրություններին շատ լավ հասկանալով, որ հապճեպության պատճառներից մեկն այն ոգևորությունն է, որ իշխանություն ձևավորող քաղաքական ուժն ունի մի շարք ՏԻՄ ընտրություններից հետո, ցանկություն ունի չկորցնելու այդ բարձր վարկանիշն  ընտրություններին ընդառաջ։

«Մենք հայտ ենք ներկայացնում այս ընտրություններին լինելու հիմնական ընդդիմադիր ուժ։ Կարծում ենք, որ ունենք դրա հնարավորությունը, մեր ռեսուրսը, մեր գիտելիքն ու փորձը դա թույլ են տալիս, գումարած դրան՝ մենք ունենք սկզբունքային հակասություններ գործող իշխանության հետ, որոնք թույլ են տալու ընդդիմադիր ուժի կարգավիճակը լիարժեք օգտագործել ավելի արդյունավետ կառավարում ունենալու համար», - նշեց Վիգեն Սարգսյանը։

Նա ասաց, որ այն վարչապետը, որին հրապարակում հավաքված համաքաղաքացիները մատնանշեցին որպես ժողովրդի թեկնածու, և որին ԱԺ-ն տվեց այդպիսի հնարավորություն, պետք է շարունակի կատարել այդ պարտականությունը, որն ստանձնել է։

«Ինքն ունի ապացուցելու բան, ինքն ունի աշխատանք կատարելու, և մենք որպես ընդդիմություն պատրաստ ենք ապագա խորհրդարանում հավասարակշռել դա՝ պարտադրելով, որ ժողովրդին տրված խոստումները լիարժեք կատարվեն, պարտադրել, որ արտաքին քաղաքականության, Արցախյան հիմնահարցի, երկրի ներքին զարգացման կարևորագույն ուղղությունների, մեր հասարակությանը շատ անհանգստացնող մի շարք ուղղությունների հետ կապված կառավարությունը լիարժեք կատարի իր խոստումները և ծրագրերը։ Դա է մեր նպատակը, մեր օրակարգը։ Մենք գնում ենք ժողովրդի քվե խնդրելու ոչ թե  իշխանություն լինելու, ոչ թե լծակներ ունենալու, ոչ թե արտոնություններ ունենալու, ոչ թե օգտվելու կառավաություն լինելու որևէ կարգավիճակից, այլ գնում ենք քվե խնդրելու  ծանր պատասախանատու բեռ կրելու, ընդդիմություն լինելու, որը ենթադրում է միմիայն ծանր աշխատանք, քրտինք, ջանք և մենք պատվով ուզում ենք այդ գործը կատարել», - ասաց Վիգեն Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ խնդրելու են հասարակության քվեն առաջիկա խորհրդարանում  հավասարակշռող ուժ լինելու համար. «Մենք համարում ենք, որ ամենամեծ վստահություն ունեցող իշխանությունը  պետք է ունենա հակակշիռ»։ 

ՀՀԿ ցուցակն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կգլխավորի Վիգեն Սարգսյանը։

«Ցուցակը կազմված է լինելու ինչպես մեր կուսակցության անդամ հանդիսացող մեր ընկերներից, այնպես էլ այլ կուսակցություններ ներկայացնող կամ անկուսակցական թեկնածուներից։ Յուրաքանչյուր ոք, ով ընդգրկված է ցուցակում, լինելու է նաև ռեյտինգային թեկնածու»,- ասաց Վ. Սարգսյանը։

Նա ասաց, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցի քարոզարշավին,  նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը չի լինելու ցուցակում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:26
Բոլորին այսօր 18:30-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ կարևոր ուղերձների. Բագրատ Սրբազան
«Բոլորին այսօր 18:30-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ կարևոր հանրահավաքի, կարևոր ուղերձների»,-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ...
Աղբյուր` Panorama.am
14:15
Ոստիկանների բռնի գործողությունների հետևանքով հիվանդանոցում հայտնված Արմեն Բաղդասարյանը մասնակցել է Պատարագի
Երեկ ոստիկանների բռնի գործողությունների հետևանքով հիվանդանոցում հայտնված Արմեն Բաղդասարյան այսօր  Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր...
Աղբյուր` Panorama.am
13:18
Ծննդյան արարողության մասնակիցների վիճաբանությունը վերածվել է դանակահարությամբ ծեծկռտուքի
Մայիսի 11-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու...
Աղբյուր` Panorama.am
12:37
Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում իր խոսքն ուղղեց հասարակությանը
Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվող Սուրբ Պատարագին իր խոսքն ուղղեց հասարակությանը: Նա հայտնեց, որ...
Աղբյուր` Panorama.am
11:51
Լույս աշխարհ է եկել ՀՀ պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
«Լույս աշխարհ է եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն...
Աղբյուր` Panorama.am
11:29
Կարող ենք 6 տարի հանդուրժել այս աննորմալ կյանքը, բայց փոփոխություն ուզում ենք մի քանի օրում. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ Մենք...
Աղբյուր` Panorama.am
11:17
Եկող շաբաթվա ընթացքում, շատ կարևոր գործեր կա, որ պետք է անենք.Գառնիկ Դանիելյան
«Շատ կարևոր եմ համարում, որ հասարակության արթնացման գործընթացը սկսել և շարունակվում է»,-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:43
Եթե այսպես շարունակվի՝ ընդդիմադիր ցուցարար սպանելու համար Նիկոլը ոստիկանության ղեկավարությունը պարգևավճար է տալու. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Այս և բազմաթիվ այլ լուսանկարներ ու տեսանյութեր մեր ոստիկանությանը պատիվ...
Աղբյուր` Panorama.am
10:34
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցվում, որին մասնակցում է Բագրատ սրբազանը
Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում այսօր մասնակցում է մատուցվող Սուրբ Պատարագին: Հիշեցնենո, որ Քրիստոսի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Էրդողանն ու Միցոտակիսը կքննարկեն հարաբերությունների «ճանապարհային քարտեզը»
Թուրքիայի և Հունաստանի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կիրիակոս Միցոտակիսը երկուշաբթի օրը կորոշեն այն ճանապարհային քարտեզը, որին Անկարան և...
Աղբյուր` Panorama.am
09:54
«Ռազբորկա» ու կրակոցներ ոստիկանության Մասիսի բաժնի «քթի տակ»
«Այսօր՝ մայիսի 11-ին, հերթական ռազբորկան ու կրակոցներն են հնչել Մասիս քաղաքում՝ ոստիկանության Մասիսի բաժնից գրեթե 1 կմ հեռավորության վրա,...
Աղբյուր` Panorama.am
08:44
Եկեղեցին այսօր նշում է Երկրորդ Ծաղկազարդը
Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի անվանումն առաջացել է Ս. Հարությանը նախորդող...
Աղբյուր` Panorama.am
08:32
«Եվրատեսիլ»-ում Հայաստանը 8-րդ տեղը գրավեց
«Եվրատեսիլ-2024» երգի միջազգային մրցույթում հաղթեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Նեմոն՝ The Code երգով: Ազգային ժյուրիների և...
Աղբյուր` Panorama.am
23:02
Բագրատ Սրբազանը վաղը Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում
Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Պատարագի սկիզբը ժամը 10:30-ին։
Աղբյուր` Panorama.am
22:36
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 99-րդ թողարկումը
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթ 99-րդ թողարկումը։ Այսօրվա հերթապահներն են  հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը,...
Աղբյուր` Panorama.am
21:36
Հազարավոր մարդիկ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. Ինչպե՞ս է լուսաբանում միջազգային մամուլը Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարը
«Հայաստանում հազարավոր ցուցարարներ, որոնք զայրացած են կառավարության՝ սահմանամերձ որոշ գյուղեր Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ որոշումից,...
Աղբյուր` Panorama.am
21:01
Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-ի
Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բաղլան նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 300-ի։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:13
Եթե ՔՊ-ականներն ապաշխարեն, և եթե ժողովուրդը դրա դիմաց ների իրենց, ես ո՞վ եմ, որ չներեմ. Արմեն Աշոտյան
Քաղաքացի Սարգիս Կարապետյանը, դիմելով շուրջ 11 ամիս կալանավայրում գտնվող քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հարցրել է. «Աշոտյան...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ծնվել է Անդրեի որդին
Ամերիկայի Միացիալ Նահանգներում ծնվել է երգիչ Անդրեի որդին։ Այս մասին գրում է Armlur-ը։ «Անդրեն այս մասին լռում է, քանի որ հղի կնոջ՝...
Աղբյուր` Panorama.am
19:36
Աննա Այվազյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սերբիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 50 կգ քաշային կարգում Աննա Այվազյանը նվաճեց ոսկե մեդալ։ Անի Մարտիրոսյանը /54կգ/...
Աղբյուր` Panorama.am
19:25
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի օրը՝...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սփյուռքը հանուն Տավուշի. Հավաք Նյու Ջերսիում
ԱՄՆ Նյու Ջերսիի Սուրբ Վարդանանց եկեղեցու համայնքը հավաք է անցկացրել ի աջակցություն Տավուշի։ Հավաքից լուսանկարներ հրապարակել է «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
18:38
Տիգրան Աբրահամյան. Հայաստանի կառավարիչները իրենց միակողմանի զիջումները փորձ են անում «սղցնել» պատերազմի շանտաժի շրջանակներում
«Պաշտպանության նախարարությանն ուղղված գրությանս հիման վրա հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների և...
Աղբյուր` Panorama.am
18:30
ՊՆ-ն նյութը հորինված է որակում
«Լրատվամիջոցներից մեկում  «Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել...
Աղբյուր` Panorama.am
17:46
Երկրաշարժ՝ Ադրբեջանի Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս
Մայիսի 11-ին, ժամը 17:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։21-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից...
Աղբյուր` Panorama.am
17:41
Երևանի կենտրոնում ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 11-ին, ժամը 14:17-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սպիտակ-Երևան ճանապարհը փակ է
Հանրապետության տարածքում շարունակվում են խաղաղ անհնազանդության գործողությունները։ Քաղաքացիները փակել են Երևան-Սպիտակ ճանապարհը։ Երթևեկությունը,...
Աղբյուր` Panorama.am
17:22
Գոհար Մելոյանը հրապարակել է ցուցարարի ուղեցույց
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանն ահազանգում է՝ շարունակում են արձանագրվել իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր:...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ադրբեջանցիները ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում...
Աղբյուր` Panorama.am
16:30
ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Վանաձորում
Ծանր հիվանդության հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը։ Նա 1990-1994 թվականներին մասնակցել է Արցախի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ
12:45 11/05/2024

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}