«Ո´չ ՀՀԿ-ն է որոշելու, թե ով է լինելու ընդդիմություն, ո´չ էլ ՔՊ-ն. Հրաչյա Հակոբյան
«Ո´չ ՀՀԿ-ն է որոշելու, թե ով է լինելու ընդդիմություն, ո´չ էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, դա կորոշի ժողովուրդը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը` անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, որ գործող իշխանություններին միակ իրական ընդդիմությունը կարող է լինել ՀՀԿ-ն:
«Ընդդիմությու կարող է լինել թե «Լուսավոր Հայաստան» կուսկացությունը, թե «Մենք» դաշինքը»,- աաց նա։
Անդրադառնալով ՀՀԿ-ականների այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը, միայնակ մնալով քվեախցիկում, պետք է ՀՀԿ-ին ընտրի, և դրա պատճառներից մեկն այն է, որ ՀՀԿ-ն է նրան բերել իշխանության, Հրաչյա Հակոբյանն ասաց.
«Դա ՀՀԿ-ի մանիպուլյացիաներից մեկն է, որ իրենց օգտին քվեարկելու համար, կարծում են, որ պետք է շահարկեն Նիկոլ Փաշինյանի անունը, որ նման ձևով քվե ստանան ժողովրդից, արդեն սկսել են քարոզարշավ իրականացնել, որ մոլորության մեջ գցեն որոշ մարդկանց»:
Ինչ վերաբերում է «Մենք» դաշինքից Արամ Սարգսյանի այն հայտարարությանը, որ ՀՀԿ-ն և ՔՊ-ն կարող են դաշինք կազմել, պատգամավորն ասաց՝ դեռ ՀՀԿ-ն պետք է հայտնվի խորհրդարանում, հետո միայն այդպիսի հարց առաջանա, իսկ կոալիցիա կազմելը բացառեց` ասելով, որ դա պարզապես ծիծաղելի է:
«Ես կասկածում եմ, որ ՀՀԿ-ն հայտնվի խորհրդարանում։ Այս վեց ամիսներին լրիվ այլ իրավիճակ է եղել, և նոր ձևավորվող խորհրդարանում նոր իրավիճակ կլինի: Այնպես որ, թող չասեն, որ միակ ընդդիմությունն իրենք կարող են լինել։ Եթե ռեբրենդինգ անեին, եթե ՀՀԿ հապավումը իրենցից պոկեին, որ դաջված չլիներ իրենց վրա, միգուցե այնտեղ կային պատգամավորներ, ովքեր արժեր, որ լինեին խորհրդարանում և գուցե հայտնվեին խորհրդարանում, բայց ՀՀԿ անվան տակ բացառում եմ»,-ասաց նա և նշեց, որ այլ ընդդիմադիր ուժեր ևս տեսնում է` թե´ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, թե´ «Ելք» դաշինքը կարող է լինել ընդդիմություն:
Խոսելով իրենց ուղղված քննադատությունների մասին՝ նա նկատեց, որ իրենք դաշտն են մաքրում:
«Մենք դեռ իրենց 20 տարվա աղբը փորձում ենք հասկանալ, ամեն ինչ դնում ենք իր տեղը, տարանջտում մեկը մյուսից, այնպես որ, ամեն ինչ՝ հերթով»,-ասաց պատգամավորը։
Դիտարկմանը, թե որքան էլ ՔՊ-ն հերքում է, միևնույն է, ռեյտինգային համակարգում Արագածոտնի, Լոռու մարզերում թեկնածուների հետ կապված խնդիր կա, նույնիսկ ՔՊ գրասենյակի դիմաց ակցիա են արել, Հրաչյա Հակոբյանը հորդորեց սպասել ցուցակների հրապարակմանը և նշեց, որ ակցիայի հետ կապված տեղեկություններ չունի:
«Այս յոթ ամիսների ընթացքում այնքան մարդ փորձեց անդամագրվել, որ մեզ համար պարզապես դժվար էր վերահսկողությունը հարյուր տոկոսով ապահովելը, որ բացառենք որոշ մարդկանց կուսակցական լինելու փաստը»,-ամփոփեց խորհրդարանականը։
Հարակից հրապարակումներ`
- «Մենք»-ը չի լինելու գրպանային ընդդիմություն. Քոքոբելյան
- Վիգեն Սարգսյան. Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում
- Շարմազանովին ասեք՝ նախ կհայտնվեք խորհրդարանում, հետո կորոշեք՝ ընդդիմություն կլինեք, թե ինչ. Մարուքյան
- «Հրապարակ». ՀՀԿ-ն փորձելու է դառնալ ընդդիմադիր կենտրոն
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց