17:32 12/11/2018

Առաջին աշխարհամարտի հիշատակման արարողության խորհուրդը կամ Մակրոնն ընդդեմ Թրամփի

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Նոյեմբերի 11-ին Փարիզում մեծ շուքով ու զուսպ հանդիսությամբ նշվեց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտն ազդարարող զինադադարի հարյուր ամյակը։

Ֆրանսիայի նախագահի գլխավորությամբ 70-ից ավել պետության և կառավարության ղեկավարներ մասնակցեցին հիշատակման միջոցառումներին և Խաղաղության ֆորումին, որոնց հիմնական ուղերձը, ըստ կազմակերպիչների, խաղաղությունն ու հաշտեցումն էր, պատերազմի արհավիրքների հիշեցումը և համագործակցության ու բազմակողմ դիվանագիտության կարևորության շեշտումը։

Հյուրերի շարքում էին նաև ԱՄՆ, ՌԴ, Թուրքիայի նախագահները, Գերմանիայի կանցելը, Կանադայի և Հայաստանի վարչապետերը և բազմաթիվ այլ համաշխարհային առաջնորդներ։

Փարիզի Հաղթական կամարի մոտ տեղի ունեցած հիշատակման արարողությանը բավականին տպավորիչ ելույթ ունեցավ Ֆրանսիայի նախագահը, ով միջազգային հարաբերություններում դիրքավորվում է որպես գործող լիբերալ աշխարհակարգի պահապան, ինչու չէ նաև առաջնորդ։ Այս փաստն հատկապես աչքի է ընկնում միջազգային հարաբերություններում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարած եսակենտրոն և միակողմանի քաղաքականությամբ, որը բխում է ինքն իրեն «ազգայնական» կոչած նախագահի «Ամերիկան առաջինը» կարգախոսից։

Նույն ելույթում նախագահ Մակրոնը, կարծես հակադարձելով Թրամփին, հայտարարեց, որ «հայրենասիրությունը նացիոնալիզմի  ճիշտ հակադրությունն է»։ «Նացիոնալիզմը դավաճանություն է հայրենասիրության նկատմամբ»,- ասաց Մակրոնը, - շարունակելով՝ «առաջին հերթին սեփական շահերը հետապնդելով, առանց ուշադրություն դարձնելու ուրիշների վրա, մենք ջնջում ենք այն, ինչ ազգը պահում է ամենավիրական ձևով, այն ինչ նրան կյանքն է տալիս, դարձնում մեծ․ դա նրա բարոյական արժեքներն են»։

Բացի նման բովանդակային հայտարարություններից, ֆրանսիական կողմը նաև արարողակարգային միջոցներով էր փորձել հակազդել կամ գոնե նվազեցնել Թրամպի հնարավոր վնասը այդ կարևոր միջոցառման նշանակության և հանրային ընկալման վրա։ Մեդիա ուշադրությունը չշեղելու նպատակով և միակողմանի հնարավոր գործողութունները կանխելու նպատակով չանցկացվեց նախապես հայտարաված Թրամփ-Պուտին հանդիպումը։ Նույնիսկ ճաշի ժամանակ էին փորձել այնպես նստեցնել առաջնորդներին (նրանք նստել էին դեմ դիմաց), որ երկկողմ խոսացկությունը բարդ լիներ։ Այդուհանդերձ, ըստ հաղորդագրությունների, ԱՄՆ և ՌԴ նախագահներն առիթ ունեցել են զրուցելու երեկոյան ընթրիքի ժամանակ՝ ֆրանսիական կողմի համար կարևորը տեսախցիկներից հեռու։

Առաջին աշխարհամարտի հիշատակման արարողության միտքը միասնականություն ցույց տալն էր, որ համաշխարհային առաջնորդները համերաշխ են ու միաբան՝ պատերազմի ու դրան տանող նացիոնալիզմի դատապարտման գործում։ Եվ որպես այս բոլորի առաջին սպառնալիք ընկալվում է, ինչքան էլ տարօրինակ չթվա, ոչ թե ահաբեկիչներն են կամ ինչ-որ ավտորիտար երկիր, այլ լիբերալ ժողովրդավարության օրրաներից մեկը՝ ԱՄՆ։

Տպավորություն կա, որ եվրոպական առաջնորդները ջանքեր են գործադրում միասնական կերպով ամերիկյան իզոլիացիոնիզմի և միակողմ գործողությունների դեմն առնելու համար, ինչն արդեն վնասում է նաև եվրոպական անվտանգության համակարգին։

Թրամպի մի շարք գործողությունները, մասնավորապես՝ Փարիզի կլիմայի վերաբերյալ պայմանագրից դուրս գալը, Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելը, Իրանի հետ գործարքից հրաժարվելը, Ռուսաստանի հետ փոքր և միջին հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից դուրս գալու մտադրությունը, արդեն իսկ ցույց են տալիս որ գործող աշխարհակարգը, ինստիտուտներն ու իրավունքը ամերիկյան ներկա վարչակարգին քիչ են հետաքրքում։ Իսկ դա ուղղակի հարված է Եվրոպական միության գոյության իմաստին և լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս առաջին հերթին անվտանգության ոլորտում։ Իզուր չէ, որ օրեր առաջ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր եվրոպական լիարժեք զինված ուժեր ունենալու մասին, ինչը հնարավորություն կտա պաշտպանվել Ռուսաստանից, Չինաստանից, նաև ԱՄՆ-ից։ Պատասխանը Թրամփը տվել էր թվիթերում՝ այդ միտքն անվանելով «շատ վիրավորական» և կոչ արել Եվրոպային առաջին հերթին վճարել ՆԱՏՕ-ի ֆինանսավորման իրենց բաժինը։

Այս ամենով ակնհայտ է դառնում Թրամփ-Մակրոն դերային հակադրությունը, որն ինչ-որ առումով նաև ԱՄՆ-Եվրոպա հակադրման արտացոլումն է։ ԱՄՆ-ը հանդես է գալիս կոշտ ուժի դասական դիրքերից, իսկ Եվրոպան փափուկի ուժի հետմոդեռնիստական դիրքերից։

Սրանով հանդերձ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի գործողությունները որոշակի կասկածների տեղ են թողնում կապված նրա մտադրությունների անկեղծության հետ։ Ինչքան էլ որ հայտարավել, որ նոյեմբերի 11-ի միջոցառումը նվիրված չէ հաղթանակին, խոսվում էր «տրիումֆիալիզմի» բացառելու և ազգայնականության դատապարտման մասին,  թվում է, թե արարողության մեջ կար նաև թաքնված ուղերձ։ Կարծես սա ֆրանսիական մեծապետության ժամանակակից, լիբերալ փաթեթավորված տարբերակը լիներ, որը քաղաքական կոռեկտության ընդունված սահմաններում, ֆրանսիական ռազմական հաղթանակները խորհրդանշող «Հաղթանակի կամարի» ներքո ընդգծում է ֆրանսիական ազգի հովանավորչական մեծահոգությունը պարտված կողմի նկատմամբ և ուրվագծում աշխարհակարգի պահպանման սեփական խաղի կանոնները։ Այլ քննադատներ նշում են նաև, որ նախագահ Մակրոնն ունի նաև ներքաղաքական խնդիրներ և նման «գրանդիոզ» միջոցառումներով փորձում է իր շուրջ համախմբել հայրենասիրական, բայց ոչ ազգայնական ուժերին։

Ինչև, անկախ մեծ տերությունների ունեցած ակնկալիքներից, հուսանք, որ ոգեկոչման այս արարողությունը իր նպաստը կբերի խաղաղության պահպանման գործին և պատմությունը չի կրկնվի իր ամենավատ դրսևորումներով։

Ինչպես Խաղաղության ֆորումում ելույթում ասել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ «մենք չենք կարող փոխել պատմությունը, և դրա կարիքն էլ չկա:  Բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}