Մոդելավորող Ժան-Պոլ Գոտյեն հրաժարվել է բնական մորթու օգտագործումից
Համաշխարհային ճանաչում ունեցող մոդելավորող Ժան-Պոլ Գոտյեն Canal+-ի տված հարցազրույցում հայտարարել է, որ հրաժարվել է ապագա հավաքածուներում օգտագործել բնական մորթի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նա նշել է, որ չնայած իր կարիերայի սկզբից օգտագործել է բնական մորթի, բայց պատրաստվում է հրաժարվել։
«Կարելի է գտնել արհեստական մորթի կամ տաքանալու այլ միջոցներ։ Գուցե դա կօգնի ավելի շատ ստեղծագործական մոտեցում ցուցաբերել, որը չի վնասում որևէ մեկին ... քանի որ այնպես, ինչպես սպանվում են կենդանիները, դա, անկասկած, սարսափելի է»,- ընդգծել է դիզայները։
Կենդանիների իրավունքների համար պայքարող PETA կազմակերպությունը դրական է արձագանքել այս հայտարարությանը։ Կազմակերպությունը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես նշված է, որ կազմակերպոթյունը երկար տարիներ բողոքել է դիզայներների կողմից բնական նյութերի օգտագործման դեմ։ PETA հայտարարության մեջ նշված է, որ Գոտյեն միացել է մի շարք բրենդների, ովքեր հրաժարվել են բնական մորթուց՝ Armani, Versace, Ralph Lauren, Vivienne Westwood, Stella McCartney և այլն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց