Այսօր Փարիզում կհարգեն 2015թ.-ի ահաբեկչության 130 զոհերի հիշատակը
2015թ.-ի նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցան Ֆրանսիայի պատմության մեջ ամենասարսափելի ահաբեչկությունները, որին զոհ դարձավ 130 մարդ։
Այսօր Ֆրանսիայի վարչապետի ու Փարիզի քաղաքապետի գլխավորությամբ տեղի կունենա զոհերի հիշատակի հարգման արարողություն։ Մեկ-առ-մեկ կհնչեցվեն նրանց անուններն այն վայրերում, որտեղ մահացել են անմեղ մարդիկ՝ Ստադ դը Ֆրանս մարզադաշտ, փարիզյան բար, ռեստորան և վերջապես Բատակլան համերգասրահ։
Միջոցառումների վերջում երկինք բաց կթողնվեն փուչիկներ՝ որպես հարգանքի տուրք 130 անմեղ զոհերին։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզի «Բատակլան»-ում ահաբեկչությունից հետո առաջին հաﬔրգն է
- «Բատակլանում» հրազենային վիրավորում ստացած երգչուհին դուրս է եկել կոմայից
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան