Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Արարատի մարզերում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 14-ին ժամը 09.00-18:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Մարտունի քաղաքի, Լիճք, Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 14-ին ժամը 11։00-ից մինչև նոյեմբերի 15-ը ժամը 08:00-ն կդադարեցվի նաև Արարատի մարզի Վանաշեն և Արարատ գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։